| 1950թ. մայիսի 9-ն էր, երբ ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը: Այդ օրվանից սկսած յուրաքանչյուր տարի նշվում է Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների միջոցով:
Այս տարի՝ մայիսի 12-ին, Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ մեծ հանդիսավորությամբ նշվեց Եվրոպայի օրը: Կազմակերպվել էին միջոցառումներ, որոնց թվում՝ ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում-ցուցահանդես, մշակութային միջոցառումներ՝ լիտվական և հունական ժողովրդական երգերի կատարում, լիտվական, լեհական պարեր, վիկտորինա, եվրոպական խոհանոցի համտես, ֆրանսիական կարաոկե և այս ամենը եզրափակվեց տոնական մեծ համերգով: Տոնական միջոցառումներին իր անմիջական մասնակցությունն ունեցավ նաև Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը՝ իր և ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող ՛՛Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով՛՛ ծրագրով: Ծրագիրը իրականացվում է ուկրաինական գործընկեր ՛՛ԳՈՒՐՏ՛՛ ռեսուրս կենտրոնի հետ համատեղ, ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:
ՔԶՀՀ-ն և ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն ներկայացան հանրությանը ծրագրի մասին տեղեկատվական թերթիկներով, ծրագրի պաշտոնական մեկնարկի զեկույցով, ծրագրի պաստառով, ՔԶՀՀ-ի օրացույցներով և գրիչներով, իսկ գեղեցիկ նարնջագույն վարդերը և գունազարդ կոնֆետները զարդարում էին ծրագրի տաղավարը՝ դրան հաղորդելով էլ ավելի տոնական տեսք:
Հյուսիսային պողոտան մարդաշատ էր, կային նաև հյուրեր, այդ թվում՝ ՀՀ-ում Եվրոպական երկրների դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ ներկաները հնարավորություն ունեին շփվելու և ուղղելու իրենց հուզող հարցերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Ավելի քան 200 մարդ ստացավ ծրագրի մասին տեղեկատվական թերթիկներ: Միջոցառումը լայն լուսաբանվեց էլ. մամուլում: http://www.youtube.com/watch?v=idQPKQoTDqA&feature=youtube_gdata_player https://picasaweb.google.com/110190565932688201307/12May2012EuropeDayCelebration http://www.youtube.com/watch?v=k4DUhdxh_LQ&feature=related http://www.aravot.am/2012/05/13/70216/ Ծրագրի ամփոփ հաշվետվությունը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ: |