| Պաշտոն՝ Տնօրեն Դրույք՝ Լրիվ Սկիզբ՝ 2012թ. հուլիսի 1 Վայր՝ Երևան, Հայաստան Ընդհանուր նկարագիր Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության հետագա առաջընթացին` համագործակցելով և խորհրդատվական, ֆինանսավորման և կարողությունների զարգացման աջակցություն տրամադրելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ներառելով ֆորմալ և ոչ-ֆորմալ նախաձեռնություններ: Ներկայումս ՔԶՀՀ-ն փնտրում է տնօրեն, ով պատասխանատու է լինելու ՔԶՀՀ գործառնական, ռազմավարական և ծրագրային գործունեության վերահսկման, համակարգման և ղեկավարման համար, ներառյալ աշխատակազմի ընդհանուր կառավարումը և վերահսկումը, ֆինանսական կառավարումը, ՔԶՀՀ արտաքին և ներքին հաղորդակցությունը, ֆոնդահայթայթումը, հանրային կապերը և մարքեթինգը: Հիմնական պարտականություններ - Համակարգել ՔԶՀՀ ռազմավարական, տարեկան և կազմակերպության առաքելությունից բխող այլ պլանների մշակումը և վերահսկել դրանց իրականացումը:
- Պրոակտիվ կերպով ներկայացնել ՔԶՀՀ-ն միջազգային, պետական և տեղական մարմինների հետ հարաբերություններում` խթանելով կազմակերպության համագործակցությունը և ծառայությունները:
- Համակարգել ՔԶՀՀ ֆինանսական պլանավորման, վերլուծության և հաշվետվողականության համակարգերի մշակումը և վերահսկել դրանց իրականացումը, և կատարել ֆինանսական կառավարման անհրաժեշտ գործառույթները:
- Անհրաժեշտ աջակցություն տրամադրել աշխատակազմին՝ կազմակերպության տարեկան պլաններում սահմանված թիրախներին հասնելու համար:
- Մշակել և համակարգել ՔԶՀՀ հանրային կապերի և մարքեթինգի գործունեությունը, ըստ անհրաժեշտության:
- Առաջնորդել, ղեկավարել և վերահսկել ֆոնդահայթայթման գործառույթները:
- Ըստ անհրաժեշտության ղեկավարել ՔԶՀՀ-ի որոշ ծրագրեր:
- Ըստ անհրաժեշտության որոշակի ծառայություններ մատուցել ՔԶՀՀ հաճախորդներին:
Պահանջվող որակավորումներ Բարձրագույն կրթություն քաղաքագիտության, հանրային ղեկավարման, բիզնես ղեկավարման կամ ներկայացված պարտականություններին համապատասխան այլ ոլորտում: Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում, մասնավորապես քաղաքացիական հասարակության սեկտորի զարգացման ոլորտում: Հայաստանի քաղաքացիական հասարակության սեկտորի իմացություն: Միջազգային կազմակերպությունում աշխատանքի փորձը և հիմնական դրամաշնորհատուների կարգերի և ընթացակարգերի իմացությունն առավելություն է: Գերազանց կազմակերպչական կարողություններ՝ պլանավորելու, առաջադրանքներ հանձնարարելու, աշխատակազմը ղեկավարելու ունակություններ: Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում համբերատարություն, դիվանագիտական, գործընկերներին լսելու և նրանց կարծիքը հարգելու պատրաստակամություն: Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն; ռուսերենի իմացությունը շատ ցանկալի է: Համապատասխան համակարգչային հմտություններ: Հիմնական պարտականություններին անհրաժեշտ ժամանակ տրամադրելու հնարավորություն: Անհատական և թիմային աշխատանքի պատրաստակամություն և կարողություն: Լրացուցիչ պարտականությունների ու արտաժամյա աշխատանքի իրականացման պատրաստակամություն: Երկրում և երկրից դուրս ճանապարհորդելու հնարավորություն: Ճնշման տակ աշխատելու կարողություն:
Դիմելու կարգը Հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն առչվող որևէ հարցի վերաբերյալ գրառման նմուշ cdpf@cdpf.am և david@cdpf.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի "առարկա" (subject) տողում նշելով այն պաշտոնը, որի համար դիմում եք։ Միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների վերաբերյալ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2012թ. հունիսի 18-ը, ժ. 15:00։ |