Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Հարցում-հարցաթերթիկ՝ հայկական հասարակական կազմակերպությունների և իրենց շահառուների հետ կապի վերաբերյալ
ՀՌՌԿ Հայաստանի միջազգային կրթաթոշակակիրը հարցում է անցկացնում հայկական ՀԿ-ների և իրենց շահառուների հետ կապի վերաբերյալ ...
ավելին
Կլոր-Սեղան Քննարկում՝ Մշակութային նախաձեռնությունների դերը Հայաստանի և Ուկրաինայի զարգացման գործում
Ապրիլի 26-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) և “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը կազմակերպեցին “Մշակութային նախաձեռնությունների դերը Հայաստանի և Ուկրաինայի զարգացման գործում” թեմայով Կլոր-Սեղան Քննարկում: ...
ավելին
Կազմակերպական Զարգացման Դասընթաց
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը կազմակերպում են՝ "Կազմակերպական Զարգացման Դասընթաց" ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Հայտերի հրավեր. Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում

Սույն հետազոտությունը կիրականացվի Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է հետազոտության և մամուլում կրոնի վերաբերյալ բազմակողմանի հանրային քննարկումների միջոցով խթանել կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում և բարելավել հանրության մոտեցումները տարբեր կրոնների նկատմամբ։ Ծրագիրն իրականացվում է Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։ Հետազոտության հավանական հարցերն են (սահմանափակված չեն)՝

  • Ի՞նչ է կրոնական հանդուրժողականությունը. սահմանումն ու ընկալումը միջազգային և տեղական պրակտիկայում (ներածություն):
  • Ինչպե՞ս են կապված կրոնական հանդուրժողականությունն ու հանդուրժողականությունն ընդհանրապես միջազգային և տեղական պրակտիկայում (ներածություն):
  • Որո՞նք են տարբեր կրոնական դավանանքների վերաբերյալ հայ հասարակությունում առկա ընդհանուր կարծրատիպերը և ընկալումները:
  • Կան արդյո՞ք տարբերություններ ավանդական (Հայ Առաքելական Եկեղեցի, հայ կաթոլիկներ, հայ բողոքականներ) և նոր կրոնական դավանանքների վերաբերյալ ընկալումների և կարծրատիպների միջև:
  • Որո՞նք են այլ կրոնների վերաբերյալ կարծրատիպերը և ենթադրությունները (իսլամ, հուդայականություն և բուդդայականություն):
  • Որո՞նք են աշխարհիկության հանրային ընկալումները (պետության և եկեղեցու տարանջատում):
  • Որո՞նք են հանրային ընկալումները աստվածամերժության վերաբերյալ:
  • Որո՞նք են կրոնի և կրոնական ազատության ընկալումները մարդու իրավունքների համատեքստում:
  • Ինչպե՞ս/ի՞նչ ճանապարհներով են այդ կարծրատիպերը ստեղծվում և տարածվում:

 *Աշխատանքը պետք է հանդիսանա հետազոտության, խորքային հարցազրույցների և ֆոկուսային խմբերի, առանձին դեպքերի ուսումնասիրության, ինչպես նաև այլ հետազոտական մեթոդների աբողջություն։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2012թ. հուլիսի 9–ն է, ժամը 17։00 (GMT +4)։ Դիմումները պետք է ուղարկել Ծրագրի ղեկավարներ Միքայել Հովհաննիսյանին (mhovhannisyan@epfound.am ) և Իզաբելլա Սարգսյանին (isargsyan@epfound.am

Միայն ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։

Ծրագրի մասին առավել մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.epfound.am/armenian/noroutyounnyer/haytararoutyounnyer/haytyeri-hravyer-kronakan-handourjhoghakanoutyan-khrakhousoum%C9%99-hayastanoum.html

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2013
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: