Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթ

Սույն մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանում կանանց խնդիրների ակտիվ լուսաբանմանը` նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ կանանց հիմնախնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:

Մասնակցության պայմանները.

Մրցույթին իրենց ռադիո եւ տեսանյութերը կարող են ներկայացնել հայաստանյան ռադիոկայանների, հեռուստաընկերությունների եւ էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներն ու անկախ լրագրողները: Ռադիո ռեպորտաժները եւ տեսանյութերը պետք է հեռարձակված լինեն 2012 թ.-ի հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը եւ կարող են ներկայացնել առողջապահության, գործազրկության, կրթության, կանանց`քաղաքական կյանքում մասնակցության խնդիրները, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական այլ թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի հեռավոր շրջաններում բնակվող կանանց: Ռադիո/տեսանյութերը պետք է չգերազանցեն 4 րոպեն:

Ներկայացված նյութերը գնահատվելու են հետեւյալ չափանիշներով.

 - Հավասարակշռվածություն եւ անաչառություն,

 -Համապարփակ լուսաբանում. նոր տեղեկատվություն, փաստացի մանրամասներ, վառ օրինակներ, օգտագործված աղբյուրների բազմազանություն,

 -Լուսաբանման հմտություններ. նյութի`ընթերցողին գրավելու, զգացմունքային ազդեցություն ունենալու, ինչպես նաեւ կառուցվածքային, ստեղծագործական եւ ոճական բաղադրիչների առկայություն:

Նյութերը կարող են ներկայացվել մինչեւ 2012թ. օգոստոսի 31-ը, ժամը 17:00:

Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթին ժյուրիի կողմից հաղթող ճանաչված հեղինակները կպարգեւատրվեն վկայագրերով եւ դրամական մրցանակներով.

Ռադիո ռեպորտաժներ՝

  •  1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 85,000 դրամ
  •  2-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 55,000 դրամ
  •  3-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 45,000 դրամ

 Տեսանյութեր՝

  • 1-ին տեղը զբաղեցրած մասնակից` 85,000 դրամ
  • 2-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 55,000 դրամ
  • 3-րդ տեղը զբաղեցրած մասնակից` 45,000 դրամ

IWPR-ի հայաստանյան գրասենյակի գործընկերները հավելյալ մրցանակներ են սահմանել որոշակի թեմատիկ ուղղվածություն ունեցող ռադիո/տեսանյութի համար. «Կինը եւ քաղաքականությունը» թերթը (կայքը`www.women.net) հատուկ մրցանակ կշնորհի կանանց` քաղաքական կյանքում ներգրավվածության խնդիրը լուսաբանող լավագույն ռադիո ռեպորտաժի կամ տեսանյութի հեղինակին:

 Երիտասարդ կանանց եւ աղջիկների հասարակական գործունեության, իրենց համայնքներում հեղինակած քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ կրթության ոլորտի կամ քաղաքացիական ակտիվիզմի այլ բնագավառներում նրանց մասնակցության մասին պատմող լավագույն ռադիո/տեսանյութի հեղինակը կարժանանա «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կողմից սահմանված հատուկ մրցանակին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հատուկ մրցանակ կշնորհի՝ երիտասարդ կանանց և դեռահաս աղջիկներին վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությանն անդրադարձող լավագույն ռադիո/տեսանյութի հեղինակին:

IWPR-ը իրավասու է վերահրապարակել մրցույթի հաղթողների հեղինակած նյութերը www.iwpr.net  կայքում եւ այլ լրատվամիջոցներում: Վերահրապարակված նյութերը խմբագրվելու են` IWPR-ի չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: