Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքս, 15-րդ հրատարակություն, Հայաստան

CSO Sustainability Index 2011, Armenia Launch Event

Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում քաղաքացիական հասարակությունը առաջատար, հաճախ առանցքային դեր է ունեցել ողջ Եվրոպայի և Եվրասիայի տարածքում ժողովրդավարական փոփոխությունները խթանելու գործում: Քաղաքացիական կազմակերպությունները կանգնած են եղել ժողովրդավարացման ճակատային գծում որպես ժողովրդավարական առաջընթացի հիմնական առաջամարտիկներ` նոր, ավելի ընդլայնված դերեր ստանձնելով շահերի պաշտպանության, վերահսկողության և քաղաքացիներին ծառայելու մեջ, իսկ որոշ երկրներում` արձագանքելով սահմանափակող օրենքներին և քաղաքական միջավայրին:

ՔԶՀՀ-ն  հուլիսի 13-ին ներկայացրեց ՔՀԿ կայունության ինդեքսի 15-րդ հրատարակության արդյունքները՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության վերաբերյալ, որտեղ քննարկվում են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման միտումները, հաջողություններն ու անհաջողությունները և առկա մարտահրավերները:

Nick Stocks at SI Launch EventՔՀԿ կայունության ինդեքսի 15-րդ հրատարակության շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցան ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման պատասխանատու Նիք Սթոքսը, և Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի ղեկավար Ալեքս Սարդարը: Alex SArdar at SI Launch EventԱյնուհետև Տաթևիկ Մարգարյանը հակիրճ ներկայացրեց ՔՀԿ Կայունության ինդեքսի մեթոդոլոգիան, Հայաստանի ցուցանիշը յոթ ուղղություններով, ինչպես նաև 2011թ.-ին ՔՀԿ-ների ձեռք բերած հիմնական հաջողությունները և հանդիպած խնդիրները:
2011թ. Հայաստանի ՔՀԿ դաշտի կայունության ընդհանուր ցուցանիշը 4.0, որը համապատասխանում է 1-7 սանդղակի միջին գնահատականին: Ըստ ոլորտների, առավել ցածր ցուցանիշը ֆինանսական կայունությանն է վերաբերում (5.2), որը արտացոլում է ՔՀԿ-ների խոցելի ֆինանսական վիճակը և կախվածությունը դրամաշնորհային ֆոնդերից: Փոխարենը, ՔՀԿ-ները առավել մեծ ձեռքբերումներ են ունեցոլ շահերի պաշտպանության ասպարեզում (3.4)՝ ոչ ֆորմալ քաղաքացիական խմբերի հետ համատեղ հաջողությունների հասնելով տարբեր բնապահպանական քարոզարշավներում և օրենսդրական նախաձեռնություններում: Տարածաշրջանում Հայաստանն իր ընդհանուր կայունության ցուցանիշով զիջում է միայն Ուկրաինային, բարենպաստ իրավական միջավայրի առումով՝ նաև Վրաստանին, իսկ ֆինանսական կայունության առումով Հայաստանը 5-րդ տեղում է՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից ու Մոլդովայից հետո: ՔՀԿ Կայունության ինդեքս 2011թ., Հայաստան ամբողջ զեկույցը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ:

Question-answer at SI Launch EventՔՀԿ կայունության ինդեքս 2011թ., Հայաստան արդյունքները ներկայացնելուց հետո միջոցառման մասնակիցներին հնարավորություն տրվեց ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը: Հիմնական հարցերը կենտրոնացան ՔՀԿ կայունության ինդեքսի մեթոդոլոգիայի, համեմատական գնահատականների շուրջ: Ընդհանուր առմամբ, մասնակիցները նշեցին, որ նմանատիպ ուսումնասիրությունները մեշ հետաքրքրություն են ներկայացնում և օգնում են օբյեկտիվ չափանիշներով գնահատական տալ մեր երկրում քաղաքացիական հասարակության զարգացման առկա վիճակին:
Guests at SI Launch EventՄիջոցառմանը ներկա էին 41 հյուրեր, որոնց թվում տեղական և միջազգային կազմակերպությունների, բիզնեսի, դոնորական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց հեռուստատեսությամբ, թերթերում և առցանց լրատվամիջոցներում:

Ստորև ներկայացնում ենք միջոցառումը լուսաբանող հոդվածների հղումները՝http://www.nt.am/en/news/168922/
http://www.nt.am/am/news/168922///?hayworld http://www.aravot.am/en/2012/07/13/90449/
http://www.aravot.am/2012/07/13/90449/
http://www.arka.am/ru/news/society/organizatsii_grazhdanskogo_obshchestva_armenii_v_2011_godu_stolknulis_s_trudnostyami_v_pravovoy_i_ob/
http://arka.am/am/news/society/_2011_ՀՀ+քաղաքացիական+հասարակության+կազմակերպությունները+2011թ.ին+դժվարությունների+են+հանդիպել+իրավական+և+հասարակական+ոլորտներում.+հետազոտություն/ http://www.7or.am/am/news/view/37882/
http://www.haynews.am/hy/1342081799
http://www.aysor.am/am/news/2012/07/13/tatevik-margaryan/
http://www.panorama.am/am/society/2012/07/13/report/

Միջոցառման նկարները կարող եք գտնել այստեղ՝
https://picasaweb.google.com/110190565932688201307/CSOSustainabilityIndex2011ArmeniaLaunchEvent
http://www.facebook.com/media/set/?set=a.10151289500307796.565374.160841667795&type=3

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: