Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Երիտասարդությունը հանուն քաղաքացիական հավասարության" ամառային դպրոց

Այս միջոցառումը նպատակաուղղված է մարդու իրավունքների կրթության և երիտասարդական ակտիվության ոլորտներում մի շարք խնդիրների արծարծմանը: Այս տարի ամառային դպրոցի թեման է մարդու իրավունքների ակտիվիստների լավագույն փորձի փոխանակումը Հայաստանում ապրող փոքրամասնությունների իրավունքերի պաշտպանության ոլորտում:

Դիմորդները պետք է՝

  • լինեն 18-35 տարեկան,
  • ունենան մարդու իրավունքների մասին ընդհանուր պատկերացում և որոշակի տեղեկություններ,
  • ցուցաբերեն պատրաստակամություն և կարողություն բազմամշակութային միջավայրում աշխատելու համար,
  • կարողանան հաճախել ամառային դպրոցն օգոստոսի առաջին կեսին,
  • կարողանան աշխատել խմբով ինչպես դպրոցի ընթացքում, այնպես էլ` դրանից հետո:

Դպրոցի մասնակիցներին ընտրելիս կպահպանվի գենդերային և աշխարհագրական հաշվեկշիռը, ինչպես նաև կկարևորվի դիմորդների պատրաստակամության և պատրաստվածության աստիճանը համապատասխան ոլորտներում:

Հետաքրքրված դիմորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը`CV-ն, և մոտիվացիոն նամակը training@wfce.am հասցեին: Խնդրում ենք ձեր մոտիվացիոն նամակում պատասխանել հետևյալ հարցերին՝

  1.  Ինչու՞ եք հետաքրքրված մասնակցելու ՄՀՔՀ Ամառային դպրոցին:
  2. Ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել Ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները հետագայում:
  3. Նկարագրեք Ձեր փորձն ու հմտությունները համապատասխան ոլորտներում:

Նորարարություն: Եթե գրանցված եք Facebook սոցիալական ցանցում, մոտիվացիոն նամակ գրելու փոխարեն կարող եք պարզապես ուղարկել ձեր գլխավոր էջի հասցեն:

 Եթե ունեք որևէ հարցեր դիմելու գործընթացի վերաբերյալ, խնդրում ենք ուղարկել ձեր հարցրերը նշված էլ. փոստի հասցեին: "Մենք հանուն քաղաքացիական հավասարության" ՀԿ-ն հոգում է բոլոր ծախսերը, այդ թվում մասնակիցների տեղափոխման, կացարանի, սննդի, դասընթացային նյութերի և այլ ծախսեր:

Ամառային դպրոցը տեղի է ունենալու օգոստոսի 6-9-ը Ծաղկաձորում: Աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ հայտադիմումները ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Դասընթացը կազմակերպվոմ է "Երիտասարդական երկխոսություն հանուն բազմազանության" ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Նիդեռլանդների Թագավորության Արտաքին Գործերի նախարարության կողմից:

Դիմումների ուղարկման վերջնաժամկետն է 2012թ. հուլիսի 30-ը` Երևանի ժամանակով ժամը 18:00:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: