Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Orange Կամավորների Շաբաթ

Orange Արմենիան և Orange Հիմնադրամը ուրախությամբ ներկայացնում են նոր նախաձեռնություն` Orange Կամավորների շաբաթ:

Orange Արմենիան և Orange Հիմնադրամի աշխատակիցները սեպտեմբերի 17-24 պատրաստ են իրենց ժամանակից մի քանի ժամ տրամադրել Հայաստանում գործող տարբեր հասարակական կազմակերպություններին և կրթական հաստատություններին:

Ձեզ պետք է օգնություն Ձեր ինտերնետ կայքը կատարելագործելո՞ւ, սոցիալական ցանցերից օգտվել սովորելո՞ւ, ինտերնետ հմտությունները կատարելագործելու՞ կամ այլ նպատակների համար:  Orange Արմենիա կամավորը կարող է օգտակար լինել Ձեզ:

Orange Արմենիան և Orange Հիմնադրամը հարցում են անցկացնում իրենց այն աշխատակիցների շրջանում, ովքեր ցանկանում են կամավորական աշխատանք կատարել և խնդրում, որ իրենք նշեն իրենց առավել հետաքրքրող ոլորտները:

Դրանք կհամեմատվեն  ներկայացրած կարիքների հետ և հավանաբար շուտով Ձեր կազմակերպությունում այդ շաբաթ -սեպտենբերի 17-24 մի քանի ժամով օգնության կգա  Orange Արմենիայի կամավորը:

Ցանկանում ենք նշել, որ չենք կարող երաշխավորել, որ կկարողանանք բոլոր ՀԿ-ների հայտնած կարիքների համապատասխան կամավոր գտնել:

Խնդրում ենք ծանոթանալ ստորև տրված հարցերին և ուղարկել պատասխաններն nazareth.seferian@orange-ftgroup.am էլեկտրոնային փոստով մինչև սեպտեմբերի 10-ը ժ 12.00:

  • Նշեք Ձեր կազմակերպության անվանումը
  • Նշեք այս նախաձեռնության շրջանակներում Ձեր կազմակերպության կողմից կոնտակտային անձի անունը և պաշտոնը
  • Նշեք Ձեր կազմակերպության և տվյալ անձի համար համապատասխան կոնտակտային տեղեկություններ (հեռախոս, հասցե, էլ-փոստ):
  • Orange Արմենիայի կամավորը սեպտեմբերի 17-24 ժամանակահատվածում քանի՞ ժամ է անցկացնելու Ձեր կազմակերպությունում
  • Ինչպիսի՞ առաջադրանքներ են տրվելու Orange Արմենիայի կամավորին
  • Ինչպիսի՞ հատուկ հմտությունների պետք է տիրապետի Orange Արմենիա կամավորը, որ այս առաջադրանքները կարողանա կատարել

 Կոնտակտային անձ՝ Նազարեթ Սեֆերյան / 51 35 51/;  /095 98 86 05/

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: