Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Քաղաքացիական հասարակության օր 2012

2012թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանում հերթական անգամ նշվեց Քաղաքացիական հասարակության օրը, որն այս տարի նվիրված էր պատանիներին և երիտասարդներին:

Քաղաքացիական հասարակության օրը նշելու և այն ամենամյա տոնի վերածելու նախաձեռնությունը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամինն էր, և այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար 2009 թվականին առաջին անգամ Հայաստանում նշվեց Քաղաքացիական հասարակության օրը` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը և նպատակ ունենալով հայաստանյան հասարակության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը:

2009 թվականին տոնական միջոցառումները ներառում էին լուսանկարների ցուցահանդես-մրցույթ և մրցանակաբաշխություն, տեսաֆիլմերի և սոցիալական հոլովակների ցուցադրություն, մամուլի ասուլիս և համերգային ծրագիր:

2010թ.-ին տոնական միջոցառումները նվիրված էին կամավորությանը, քանզի հենց կամավորությունն է հանդիսանում քաղաքացիական հասարակության հիմնաքարերից մեկը՝ խթանելով քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցությունը: Միջոցառումները ներառում էին ավելի քան 20 կազմակերպությունների կամավորական ծրագրերի ներկայացում, կամավորական երթ և համերգային ծրագիր:

2011 թ.-ին Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությունները նվիրված էին ՀՀ Անկախության 20-ամյակին և անցկացվեցին դրան նախորդող 3 օրերի ընթացքում: Սեպտեմբերի 17-ին Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց ֆլեշմոբ, այնուհետև սեպտեմբերի 18-ին Վանաձոր քաղաքում կայացավ ֆոտո ցուցահանդես, շարադրությունների մրցույթ և համերգային ծրագիր: Իսկ արդեն սեպտեմբերի 19-ին Երևանի “Էրեբունի պլազա” բիզնես կենտրոնում կազմակերպվեց մամուլի ասուլիս:

2012թ.-ը բացառություն չէր և այս տարի ևս Հայաստանի բնակիչները հնարավորություն ունեցան կրկին անգամ լսելու և խոսելու քաղաքացիական հասարակության և նրա ձեռքբերումների մասին:

Այս տարի ՔՀ օրվա տոնակատարությունները նվիրվեցին պատանիներին և երիտասարդներին, քանի որ հենց նրանք են կանգնած քաղաքացիական հասարակության կերտման հիմքում: Միջոցառումները տեղի ունեցան ավանդական դարձած Սիրահարների այգում և բաց էին լայն հանրության համար:

Միջոցառումները ներառում էին հետևյալը՝ Քաղաքացիական հասարակության օրվա կազմակերպչական խորհրդի անդամ բոլոր  կազմակերպությունների տեղեկատվական ցուցահանդես, ֆորում-թատրոն ներկայացումներ, բանավեճեր և ինտերակտիվ դասընթացներ "Առաջնորդություն" և "Կամավորություն" թեմաներով, "Ձայնի արկղեր", որոնց միջոցով հանրությանը կոչ էր արվում բարձրաձայնել հանրային հնչեղություն ունեցող կամ լուծում պահանջող խնդիրների մասին, անվճար իրավաբանական խորհրդատվություն, ակտիվ հանրային գործունեության մեջ ներգրավվելու հնարավորություն երիտասարդների համար, քաղաքացիական հասարակության նպատակների պատ, համերգային ծրագիր:

Քաղաքացիական հասարակության օրվա կազմակերպչական խորհրդի անդամ կազմակերպությունների տեղեկատվական ցուցահանդես

 Քաղաքացիական հասարակության օրվա կազմակերպչական խորհրդի անդամ բոլոր կազմակերպությունները ներկայացված էին այգում: Քաղաքացիական հասարակության 11 կազմակերպությունների ներկայա-ցուցիչներ ողջունում էին այգի այցելող քաղաքացիներին և ներկայացնում օրվա խորհուրդը և նպատակը, ինչպես նաև հանրությանն էին ներկայացնում իրենց կազմակերպության գործունեությունը: Յուրաքանչյուր տաղավար ուներ իր յուրահատկությունը, սակայն մի բան կար, որ միավորում էր ցուցահանդեսին մասնակցող կազմակերպություններին. դա “Մենք քաղաքացիական հասարակության մի մասնիկն ենք…” խորագիրը կրող պաստառն էր, որ փակցված էր յուրաքանչյուր կազմակերպության տաղավարում: Ցուցահանդեսին ներկայացված կազմակերպությունները  երիտասարդներին և պատանիներին հնարավորություն էին ընձեռում ներգրավվել հանրօգուտ աշխատանքներում: Բազում երիտասարդներ ցանկություն հայտնեցին միանալ տարբեր կազմակերպություններին՝ աջակցելու դրանց գործունեությանը: Կային նաև տաղավարներ, որտեղ այցելուներին անվճար իրավաբանական խորհրդատվություն էի տրամադրում:

Ֆորում-թատրոն ներկայացումներ

Վորլդ Վիժըն Հայաստանի և Հայ Միասնության Խաչի պատանիները ֆորում-թատրոն ներկայացումներ բեմադրեցին Սիրահարների այգում: Ներկայացումները, որոնք նվիրված էին երեխաների իրավունքների թեմային, հանդիսատեսի մեծ բազմություն հավաքեցին: Ֆորում-թատրոն ներկայացումների առավել գրավիչ կողմն այն էր, որ անցորդներին և հանդիսատեսներին հնարավորություն էր տրվում մասնակցել ներկայացումներին և կանխորոշել դրանց  ավարտը:

Բանավեճեր և ինտերակտիվ դասընթացներ "Առաջնորդություն" և "Կամավորություն" թեմաներով

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին ինտերակտիվ դասընթացներով և բանավեճերով, որոնց մասնակցեցին ավելի քան 30 պատանիներին և երիտասարդներ: Դասընթացները նվիրված էին կամավորության և առաջնորդության թեմաներին, իսկ բանավեճերը՝ քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտներին, այդ թվում երեխաների իրավունքներին և բնապահպանական հիմնահարցերին: Երիտասարդներն ու պատանիները մեծ խանդավառությամբ մասնակցեցին դասընթացներին և բանավեճերին, որոնք, նրանց խոսքերով, շատ հետաքրքիր և օգտակար էին:

Քաղաքացիական հասարակության նպատակների պատ

Ամեն տարի ՔՀ օրվա կազմակերպիչները քաղաքացիական հասարակության նպատակների պատ են տեղադրում Սիրահարների այգում, որի միջոցով փորձ էր արվում հասկանալ, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը շարքային քաղաքացիների խոսքերով և պատկերացումներով: Այս տարի նպատակների պատը վերնագրված էր հետևյալ կերպ՝ “Քաղաքացիական հասարակությունը ես եմ, որովհետև…”. Սա հետաքրքիր և լավ հնար է՝ բացահայտելու, թե քաղաքացիներն ինչպես են ընկալում քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև առիթ տալու մարդկանց գիտակցել, որ հենց իրենք են այդ քաղաքացիական հասարակության մի մասնիկը:

Համերգային ծրագիր

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված տոնական միջոցառումը ուղեկցվեց այգում հնչող գեղեցիկ երաժշտությամբ, իսկ երեկոյան կազմակերպվեց տոնական համերգ: Համերգային ծրագրում իրենց մասնակցությունը ունեցան «Հայ Լաո» դուետը (Տիգրան և Վարդան Թադևոսյաններ), Դավիթ Թումանյանը, Դիանա Հովակիմյանը, Հունան Համբարյանը, DJ Գևորգը: Միջոցառումը վարում էր Մարիամ Մելիքսեթյանը: Նրանք բոլորն էլ  կամավորական հիմունքներով մասնակցեցին միջոցառմանը, ինչով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ յուրաքանչյուր ոք  կարող է իր լուման ներդնել քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված տոնական միջոցառման կազմակերպչական հարցերում իրենց անգնահատելի ներդրումն ունեցան Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Վորլդ Վիժըն Հայաստանը, Deem Քոմյունիքեյշնսը, Քաունթերփարթ Ինթերնեյշնլը, Քաղաքացիական հասարակության զարգացման ցանցը, Երիտասարդ առաջնորդների դպրոցը, Երիտասարդական նվաճումներ ՀԿ-ն, Հայ Միասնության Խաչ ԲՀԿ-ն, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիան, Կազա հիմնադրամը, Դեպի Հայք հիմնադրամը:

Պողոսյան պարտեզներ հիմնադրամը Սիրահարների այգու տարածքն անվճար տրամադրեց միջացառման անցկացման համար, իսկ Ֆիգարո ռեստորանների ցանցն աջակցեց ՔԶՀՀ-ին՝ սիրով տրամադրելով միջոցառման կամավորների ընդմիջման հյուրասիրությունը:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամն  իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր կամավորներին, իր գործընկերներին, միջոցառմանն աջակից բոլոր անհատներին և կազմա-կերպություններին, մասնակիցներին և հյուրերին`  աջակցության և մասնակցության համար, ինչի շնորհիվ էլ սեպտեմբերի 19-ն արդեն չորրորդ անգամ Հայաստանում հաջողությամբ տոնվեց որպես Քաղաքացիական հասարակության օր:

Մենք սպասում ենք Ձեզ հաջորդ տարի:

ՔՀ օրվան նվիրված միջոցառումների լուսաբանմանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայք էջերում.

Քաղաքացիական հասարակության օրվա լուսանկարները կարելի է գտնել հետևյալ հղումներով.

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: