Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Մարդկային ռեսուրսների կառավարում: Մոտիվացիա" դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է ձեզ մասնակցել

Մարդկային ռեսուրսների կառավարում: Մոտիվացիա
Դասընթացին

Տվյալ դասընթացը հասցեագրված է այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր ցանկանում են բարելավել կամ զարգացնել իրենց կարողությունը Մարդկային ռեսուրսների կառավարման ուղղությամբ, ունենալ ավելի լավ պատկերացում մոտիվացիայի վերաբերյալ:
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հետևյալ թեմաների հետ.

  • Նպատակադրում,
  • Օգնություն աշխատակիցներին` գտնելու իմաստը (աշխատանքի հարստացման գործընթացները, իմաստալից աշխատանքի հանձնարարականները),
  • Անձնային հատկանիշների հզորացում,
  • Մոտիվացիայի աղբյուրը, տեսակները (Մասլո, Հերցբերգ)
  • Ընտրել ճիշտ պարգևատրման, ճանաչման և խրախուսման ձևերը (Էդուարդ Լոերի սկզբունքը)
  • Ինչպես ակտիվացնել գործընկերներին (ըստ Վայնե Բեյկերի)
  • X, Y տեսությունը ըստ Դագ Մըք Գրեգորի
  • Z տեսությունը ըստ Վիլյամ Օուչի
  • Ճապոնական կառավարում (թափոնների վերացում և այլն):

 Դասընթացը կվարի Արտակ Ալոյանը, ով միջազգային, ոչ առևտրային բազմաթիվ կազմակերպություններին և առևտրային բանկերին դասընթացներ ու խորհրդատվություններ մատուցելու ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի :  Նա հաջողությամբ մասնակցել և ինչպես նաև ներկայացվել է ավելի քան մեկ տասնյակ վերապատրաստման ծրագրերում և սեմինարներում ողջ աշխարհում՝ այդ թվում, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Հոնկոնգ, Ավստրիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Վրաստան և Իտալիա:
Դասընթացի մասնակցիներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 11.00-15.30-ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 10000 դրամ է՝ առանց ԱԱՀ (12000 դրամ՝ ԱԱՀ-ով), ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար::

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am  հասցեով մինչև հոկտեմբերի 29-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: