Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Հանրային կապեր և համագործակցություն ԶԼՄ-ների հետ" դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Տվյալ դասընթացը նախատեսված է հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ այն աշխատակիցների համար, ովքեր ներգրավված են կազմակերպության հանրային իրազեկման աշխատանքներում, աշխատում են զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների հետ: Դասընթացի ավարտին մասնակիցները ընդհանուր պատկերացում կունենան հետևյալի մասին.

  • ներքին և արտաքին հաղորդակցում,
  • PR ստորաբաժանման և PR մասնագետին ներկայացվող պահանջներ,
  • մարքետինգային հաղորդակցման տարբեր մակարդակներում PR-ի դեր,
  • PR գործիքներ, մասնավորապես` լրատվամիջոցների հետ արդյունավետ աշխատանքի հիմնական սկզբունքներ:

 Դասընթացը մասնավորապես ներառում է հետեւյալ թեմաները.

  1. Հաղորդակցում
    -Հաղորդակցման մոդել և առանձնահատկությունները. արդյունավետ հաղորդակցում,
    - Հաղորդագրության (message), ասելիքի ձևակերպում,
    - Ներքին և արտաքին հաղորդակցություն
  2.  Հասարակայնության հետ կապեր- PR. պատմությունը, սահմանումը և սկզբունքները,
    -PR մասնագետի բնութագիրը. անձնային որակներ և մասնագիտական կարողունակություններ:
  3. PR-ը մարքետինգային հաղորդակցման մակարդակում. նմանություններ և տարբերություններ`-PR և մենեջմենթ, PR և մարքեթինգ, PR և քարոզչություն, PR և վաճառքի խթանում (Promotion), PR և հրապարակայնություն (Publicity), PR և գովազդ (Advertising).
  4. PR գործիքներ- Ակցիաներ. շնորհանդես, ցուցահանդես, ասուլիս, ճեպազրույց (բրիֆֆինգ), ընդունելություն,
    -ԶԼՄ-ների հետ արդյունավետ համագործակցություն:

Դասընթացն անցկացվում է մասնակցային, ինտերակտիվ եղանակով. քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ, տարբեր թեմաներով պրակտիկ առաջադրանքների կատարում, դրանց նկարահանում, դիտում եւ քննարկում:

Դասընթացը կվարի Հայկուհի Գևորգյանը, ով ունի բազամյա փորձառություն, որպես լրատվության պատասխանատու և Հանրային կապերի խորհրդատու՝ պետական և ոչ առևտրային սեկտորում, ինչպես նաև արդյունավետորեն իրականացրել է դասընթացներ ու խորհրդատվություններ այդ բնագավառում:

Ամսաթիվը և վայրը

Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 11.00-15.30-ը (ընդհանուր տևողությունը՝ 4 ժամ), Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը Դասընթացի արժեքը 10000 դրամ առանց ԱԱՀ-ի (12000 դրամ՝ ԱԱՀ-ով), ներառյալ բաժանվող նյութը և սուրճի ընդմիջումը: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am   հասցեով մինչև նոյեմբերի 5-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: