Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Դրամաշնորհային ծրագրի հնարավորություն Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի կողմից

Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամ

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Վերջնաժամկետ - Նոյեմբեր 27, 2012, ժ. 15.00

Դու երիտասա՞րդ ես, նպատակասլա՞ց, ցանկանու՞մ ես փոփոխել միջավայրդ` ներդրում ունենալով համայնքիդ զարգացման մեջ: Ունե՞ս փայլուն գաղափար, թե ինչպես դա անել: Այդ դեպքում շտապիր դիմել, այս հնավորությունը հենց քեզ համար է:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ) կողմից հայտարարված այս ծրագիրը նոր նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին իրականացնելու իրենց նոր նախագծերն ու մտահաղացումները: Այս նախաձեռնության նպատակն է բացահայտել, ոգեշնչել եւ աջակցել երիտասարդներին, ոչ ֆորմալ երիտասարդական խմբերին և երիտասարդական նախաձեռնություններին, որոնք ցանկանում են համախմբվել բաց հասարակության գաղափարների տարածման շուրջ:

Նախաձեռնության շրջանակներում ակնկալվում է ստանալ նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդությանը հուզող տարբեր հարցերին:

Մինչ այժմ ԲՀՀ-Հայաստանը այս նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորել է մոտ 30 ծրագիր, որոնք առնչվել են կրթության, երիտասարդության զբաղվածության, շրջակա միջավայրի, կոռուպցիայի, համայնքային զարգացման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, սեփականության իրավունքի, տեղական և համապետական ընտրությունների, հանրային վայրերի պահպանման, խոսքի ազատության և այլն ոլորտներին:

Այս փոքր դրամաշնորհի նպատակն է երիտասարդների գիտելիքների, հմտությունների եւ մոտիվացիայի օգնությամբ, մշակված նորարական գաղափարների միջոցով փորձել քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այդ հարցերին և դրանց լուծման հնարավոր եղանակներին:

Մտածիր նոր գաղափարներ և մոտեցումներ`առաջարկվող խնդիրների լուծման համար:

Ծրագրեր՝ որոնք կառաջարկեն կազմակերպել սեմինարներ կամ դասընթացներ չեն խրախուսվելու:

Ով կարող է դիմել 18-25 տարեկան երիտասարդները (որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ռեզիդենտ և ներկայումս բնակվում են Հայաստանի Հանրապետությունում), նաև ոչ ֆորմալ երիտասարդական խմբերը, երիտասարդական շարժումներն ու նախաձեռնությունները, որոնք գործում են Հայաստանի տարածքում: Նախաձեռնության շրջանակներում կարելի է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, սակայն վերջիններիս կողմից դիմումներ այս նախաձեռնության շրջանակներում Հիմնադրամի կողմից չեն քննարկվելու:

Ինչպես դիմել
Դիմելու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմումի ձևը հետևյալ ձևաչափում` https://www.surveymonkey.com/s/youthactionfundarm

 Բյուջե
Նախաձեռնության բյուջեն չպետք է գերազանցի 350,000 դրամը և պետք է ներառի ծախսեր զուտ գործողությունների իրականացման համար` առանց աշխատավարձի:

Ժամկետներ

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2012թ. նոյեմբերի 27, ժ. 15:00:
  • Մրցույթի արդյունքները ակնկալվում է հրապարակել ս/թ դեկտեմբեր ամսին:
  • Ծրագրի սկիզբը պետք է նախատեսել ոչ շուտ քան Հունվարի 1-ը, 2013:
  • Ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 6 ամիսը:

Հարցերի դեպքում դիմել Լաուրա Գևորգյանին` գրելով հետևյալ էլէկտրոնային հասցեին` laura@osi.am կամ զանգահարելով 53-38-62, 53-67-58 հեռախոսահամարին: Որպես նամակի վերնագիր խնդրում ենք նշել` Youth Action Fund:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: