Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Մարդկային ռեսուրսների կառավարման կարգեր և ընթացակարգեր ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է ձեզ մասնակցել

Մարդկային ռեսուրսների կառավարման կարգեր և ընթացակարգեր ներածական

դասընթացին

Տվյալ դասընթացը հասցեագրված է փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավար օղակներին և մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուներին, որոնք կարևորում են ՄՌԿ կարգերի ու ընթացակարգերի անհրաժեշտությունը և ցանկանում են նախնական գիտելիքներ ստանալ դրանց տարատեսակների, մշակման ու ներդնման քայլերի, առանձին ընթացակարգերի բովանդակության վերաբերյալ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • կկարողանան սահմանել ՄՌԿ կարգերի և ընթացակարգերի օգտագործման առավելությունները,
  • կծանոթանան մարդկային ռեսուրսների կառավարման հետ կապված հիմնական կարգերին և ընթացակարգերին,
  • կսահմանեն կարգերի և ընթացակարգերի կազմման քայլերը:

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

1. Ի՞նչ են կարգերը և ընթացակարգերը: Ինչու՞ են դրանք օգտագործվում ձեռնարկությունում

  • Ինչ է ՄՌԿ-ն: Ի՞նչ խնդիրների կարող ենք հանդիպել ՄՌԿ ոլորտում:
  • Ի՞նչն է օգնում դրանք կարգավորել: Կանոնակարգման առավելությունները:
  • Կարգերը և ընթացակարգերը որպես հարաբերությունների կանոնակարգման և խնդիրների կարգավորման միջոց:

2. ՄՌԿ ոլորտում օգտագործվող կարգերը և ընթացակարգերը՝

  • աշխատանքի ընդունելության հետ կապված կարգեր և ընթացակարգեր,
  • կատարողականության կառավարման բնագավառի կարգեր և ընթացակարգեր,
  • կարգերի և ընթացակարգերի նմանություններն ու տարբերությունները:

 3. Ինչպե՞ս են մշակվում կարգերը և ընթացակարգերը՝

  • տեղեկատվության հավաքում. կարիքների ուսումնասիրում, օրենքների ուսումնասիրում,
  •  նախագծի կազմում, վերանայում և քննարկում, հաստատում,
  • տարածում և ուսուցում,
  • վերահսկում և թարմացում

Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մեթոդով, պրակտիկ առաջադրանքների, վարժությունների, խմբային աշխատանքի միջոցով: Կախված նախընտրած տևողությունից` նախատեսվում են բաժանվող նյութեր կոնկրետ կարգերի ու ընթացակարգերի նմուշներով:

Դասընթացը կվարի Տաթևիկ Մարգարյանը, ով հանդիսանում է ՔԶՀՀ փոխտնօրեն, ունի կազմակերպական զարգացման և դասընթացների մասնագետի փորձառություն, տեսական գիտելիքներ և մեծածավալ փորձ՝ մարդկային ռեսուրսների կառավարման կարգերի և ընթացակարգերի մշակման ոլորտում, այդ բնագավառում իրականացրել է մի շարք խորհրդատվություններ առևտրային ու ոչ-առևտրային կազմակերպությունների համար:

Դասընթացի մասնակցիներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը 
Դասընթացի տևողությունը 4 ժամ է և տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 10.00-14.30-ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը
Դասընթացի արժեքը 10000 դրամ է՝ առանց ԱԱՀ (12000 դրամ՝ ԱԱՀ-ով), ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար::

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով մինչև նոյեմբերի 27-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: