Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
''Ընտրություններն իմ աչքերով'' թղթակցային մրցույթ

Թղթակցությունների մրցույթ

Ընտրություններն իմ աչքերով

  • Ինչպե՞ս է անցնում նախընտրական շրջանը քո թաղամասում, համայնքում, քաղաքում:
  • Օրինախախտումների ականատե՞ս ես 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, ընտրությունների ընթացքում եւ հետընտրական շրջանում:
  • Հետեւելո՞ւ ես փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների ընթացքին:

Պատրաստիր թղթակցություններ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանի եւ ընտրությունների վերաբերյալ ու մասնակցիր "Ընտրություններն իմ աչքերով" թղթակցային մրցույթին:

Տեղադրիր "Իմ լուրերը" հարթակում ընտրություններին առնչվող նոթագրություններ, ֆոտո կամ վիդեո պատմություններ ու շահիր Անդորիդ համակարգով աշխատող սմարթ-հեռախոս եւ Canon PowerShot A 800 լուսանկարչական ապարատ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է`

 - Գրանցվել www.mynews.am կայքում (եթե գրանցված չեք):
 -"Ուղարկիր թղթակցություն" բաժնի միջոցով կայքում տեղադրել Ձեր հեղինակած, Ձեր կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունները, նոթագրությունները, որոնք վերաբերում են մրցույթի թեմատիկային:
- Ուղարկել մրցույթի դիմում-հայտը info@pjc.am  էլ. հասցեին:

Էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում խնդրում ենք նշել ''Citizen Reporting Contest: Elections through my eyes '':

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2013 թ. փետրվարի 28-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ կհայտարարվեն 2013-ի մարտի 10-ին: Մրցույթին կարող են դիմել ոչ միայն պրոֆեսիոնալ լրագրողներ. մենք խրախուսում ենք տարբեր զբաղվածություն ունեցող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ներգրավվածությունը հանրային թղթակցության ոլորտում:

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ, լրագրողներ, սոցիալական մեդիայի մասնագետներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու թղթակցությունների բովանդակության հանրային կարեւորությունը, ամբողջականությունը, օրիգինալությունը: Հաշվի է առնվելու նաեւ հրապարակված թղթակցությունների` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:

Տեղադրված նյութերը առաջին անգամ հրապարակված պետք է լինեն www.mynews.am  կայքում: Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում հեռացնել թղթակցությունները, եթե դրանց բովանդակությունը չհամապատասխանի մրցույթի թեմատիկ ուղղվածությանն ու հակասի մեր Օգտագործման պայմաններին:

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Արթուր Հարությունյանի հետ` (+374 93) 00 87 68 հեռախոսահամարով:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: