Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Բազմազանությունը իմ համայնքում" լուսանկարների մրցույթ

ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Լուսանկարների միջազգային մրցույթ

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (Հայաստան), ԳՈՒՐՏ ռեսուրս կենտրոնի (Ուկրաինա) և ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի (Հայաստան) հետ համատեղ հայտարարում են "Բազմազանությունը իմ համայնքում" լուսանկարների մրցույթ "Հավասար հնարավորություններ ազգային փոքրքմասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով" ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի կողմից:

Սույն մրցույթի նպատակն է արտացոլել և վեր հանել մշակութային բազմազանության կարևորությունը տեղական համայքների զարգացման գործում Հայաստանում:

Ո՞վ կարող է մասնակցել:
Համայնքների ղեկավարները, բլոգգերները, պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով ցանկացած ժանրի լուսանկար:

Ինչպե՞ս մասնակցել:
Լուսանկարները պետք է արտացոլեն մշակութային բազմազանությունը համայնքների զարգացման գործում Հայաստանում:

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև (3) լուսանկար:

Լուսանկարները պետք է լինեն թվային ֆորմատի: Տպագրված ոչ մի լուսանկար չի ընդունվի այս մրցույթին մասնակցելու համար: Լուսանկարները պետք է արված լինեն թվային տեսախցիկով: Բոլոր թվային ֆայլերը պետք է լինեն 5 մեգաբայթ կամ ավելի փոքր, պետք է լինեն JPEG կամ JPG ֆորմատի, և պետք է լայնությունը լինի առնվազն 1,600 pixels (եթե հորիզոնական նկար է) կամ երկարությունը՝ 1,600 pixels (եթե ուղղահայաց նկար է):

Լուսանկարները պետք է լինեն ներկայացման ամսաթվից ամենաշատը 2 տարի առաջ նկարված և պետք է նախկինում որևէ մրցանակի արժանացած չլինեն:

Լուսանկարները պետք է ուղարկվեն հետևյալ էլ. հասցեին diversitycontest@gmail.com  և պետք է վերնագրված լինեն “Բազմազանություն”:

Լուսանկարների ընդունման վերջնաժամկետը 2013 թ.-ի հունիսի 1-ն է:

Մրցանակներ

Բոլոր լուսանկարները կտեղադրվեն ծրագրի կայքում www.governance.org.ua  և ծրագրի բոլոր գործընկերների կայքերում www.cdpf.am, www.ngoc.am, www.gurt.org.ua  և սոցիալական բոլոր կայքերում:

Լուսանկարների մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 1 սեպտեմբերի, 2013թ.:

Ամենալավ լուսանկարները կներառվեն միջազգային շարժական ցուցահանդեսում Ուկրաինայում և Հայաստանում:

Կոնտակտային տվյալներ՝

  • ՔԶՀՀ՝Տաթեւիկ Մարգարյան, diversitycontest@gmail.com , +374 10 586012
  • "ՀԿ Կենտրոն" ՔՀԶԿ` Նորա Մինասյան, diversitycontest@gmail.com , +374 91 743315

 Մանրամասների համար խնդրում ենք այցելել ծրագրի կայքը՝ http://governance.org.ua/cult/arm/?p=192:

 

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: