Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Կլոր-Սեղան Քննարկում՝ Մշակութային նախաձեռնությունների դերը Հայաստանի և Ուկրաինայի զարգացման գործում

"Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով" ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 26-ին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) և "ՀԿ Կենտրոն" քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը կազմակերպեցին կլոր-սեղան քննարկում  "Մշակութային նախաձեռնությունների դերը Հայաստանի և Ուկրաինայի զարգացման գործում" թեմայով:

Միջոցառման նպատակն էր` քննարկել Ուկրաինայի և Հայաստանի տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող մշակութային նախաձեռնությունները, երկու երկրներում պետական աջակցության քաղաքականությունը, ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանման, համայնքների մշակութային զարգացման նախաձեռնությունները և փորձել համագործակցության համատեղ եզրեր գտնել երկու երկրների կազմակերպությունների միջև: Կլոր-սեղան քննարկմանը մասնակցություն ունեցան Ուկրաինայի "ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոնի" ներկայացուցիչները, Կիևի շրջանի կառավարման ներքին քաղաքականության վարչության պետը, Ուկրաինայի համայնքների ղեկավարներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահի աշխատակազմի և կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրում ընդգրկված տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին "Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով" ծրագրի հիմնական առաքելությունը, խնդիրները, իրականացված քայլերն ու նախատեսված միջոցառումները:

Այնուհետև պետական կառույցների ներկայացուցիչները խոսեցին պետության կողմից Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակութային արժեքների պահպանման ոլորտում տարվող քաղաքականության վերաբերյալ: Նշվեց, որ պետական դրամաշնորհներից զատ Հայաստանի ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին տրամադրվում է աջակցություն՝ իրենց լեզվով թերթերի և գրքերի տպագրության, հեռուստա- և ռադիոհաղորդումների պատրաստման համար, իսկ մշակութային միջոցառումների անցկացման նպատակով նրանց տրամադրվում է հատուկ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մշակութային կենտրոնի տարածքը:

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ազգային փոքրամասնությունների ոլորտում աշխատող ՀԿ-ների ներկայացուցիչները. քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրության դարձվեց այդ կազմակերպությունների դերին, նրանց տրվող աջակցությանը, առկա խնդիրներին: Վերհանվեցին այնպիսի խնդիրներ, ինչպես փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, նրանց ավելի ակտիվ ներգրավումը մարզային համայնքների կյանքում:

Միջոցառմանը ներկա՝ համայնքների ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրի շնորհիվ ստացած աջակցության վերաբերյալ, հատկապես կարևորելով կարողությունների հզորացման միջոցառումները: Նրանց կողմից նշված մտահոգությունների թվում էր համայնքներում մշակութային ենթակառուցվածքների մաշվածությունը կամ բացակայությունը, մարզային և հատկապես հեռավոր համայնքների մոռացվածությունը երևանյան կազմակերպությունների կողմից:

Ուկրաինական համայնքների ներկայացուցիչները կիսվեցին հայաստանյան համայնքների այցերից ստացած տպավորություններով՝ մեծապես կարևորելով անմիջական շփման նշանակությունը թե՛ փորձի փոխանակման, թե՛ համագործակցային կապերի հաստատման, և թե՛ առհասարակ երկիրն ու նրա բնակիչներին ճանաչելու առումով:

Միջոցառումն ավարտվեց ջերմ մթնոլորտում հետագա հանդիպման և համագործակցության ակնկալիքով:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: