Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Հեղինակային իրավունքի մասին օրենքի նախագծի ընդունման նպատակով իրականացվող հանրային քարոզարշավ"

Հեղինակային իրավունքի մասին օրենքի նախագծի ընդունման նպատակով իրականացվող հանրային քարոզարշավ

դրամաշնորհային մրցույթ

 Հայտ ներկայացնելու հրավեր

 

 ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») հրավիրում է բոլոր իրավունակ կազմակերպություններին ներկայացնելու իրենց հայտերը «Վեբ լուծումներ և ինտերնետային կիրառական ծրագրեր բիզնեսի համար» դրամաշնորհային մրցույթին:

Սույն մրցույթի դրամաշնորհային բյուջեն կազմում է 75,000 ԱՄՆ դոլար: Չնայած որ «Ի-Դի-Էմ-Սի»-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների առավելագույն գումարը կազմում է 25,000 ԱՄՆ դոլար, սույն մրցույթի շրջանակներում տրամադրվող յուրաքանչյուր դրամաշնորհի միջին տրամադրվող գումարը կազմելու է 10,000-ից 15,000 ԱՄՆ դոլար: Միայն հույժ կարևոր ծրագրերը, որոնք կցուցաբերեն բարձր ազդեցություն կֆինանսավորվեն նշված միջին շեմից ավել: Հայտատու կազմակերպությունները պետք է ապահովեն սեփական ներդրումը` հայցվող գումարի առնվազն 20%-ի չափով: Մասնակցությունը կարող է լինի ֆինանսական ծախսերի (սեփական կամ այլ դոնորների ֆինանսական միջոցների օգտագործում ծրագրին առնչվող միջոցառումների իրականացման համար) կամ ոչ-ֆինանսական ներդրումների տեսքով (օր. մասնագիտական աշխատանք, տարածքի օգտագործում ծրագրին առնչվող միջոցառումների իրականացման համար, և այլն): Ներդրումների ֆինանսավորման աղբյուրները կարող են լինել տարբեր (այլ դոնորների, մասնավոր ֆինանսական միջոցներ և այլն), սակայն ԱՄՆ կառավարության ֆինանսական միջոցները ներդրում չեն համարվի:

Ծրագրի մեկնարկը պետք է նախատեսվի 2013թ. Օգոստոսի 12-ից ոչ շուտ: Դրամաշնորհային ծրագրերի ընթացքը չպետք է գերազանցի 12 ամիսը:

Մասնակցության իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունները կարող են լրացնել դրամաշնորհի հայտի ձևը և անհրաժեշտ հավելվածները, որոնք հասանելի են www.EDMC.am կայքում, և ներկայացնել հայտերի էլեկտրոնային տարբերակը grants@edmc.am էլ. փոստի հասցեով` նշելով դրամաշնորհային մրցույթի խորագիրը նամակի ‹‹Subject›› տողում, կամ ներկայացվի էլ. կրիչի միջոցով:

 

Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը 2013 թվականի հունիսի 28-ն է, ժամը 18:00:

Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։

Հնարավոր հայտատուներին աջակցելու նպատակով «ԻԴիԷմՍի»-ն կազմակերպելու է հարցպատասխան հանդիպումներ հունիսի 11-ին և 18-ին, ժամը 11:30-ին «Ի–Դի–Էմ–Սի» գրասենյակում (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Ամիրյան փ., 4/7 շենք, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4–րդ հարկ)

«Ի-Դի-Էմ-Սի» վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել www.EDMC.am. կայքում:

Մրցույթին առնչվող հարցերի դեպքում կարող եք դիմել «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի դրամաշնորհների ղեկավար Դավիթ Չիտյանին.

Հեռ.`+374 60 516100*1014 կամ +374 55416 419

Է-փոստ: grants@edmc.am

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: