Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
ԵՄ-ՈԿԿ-ների ՛՛Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով՛՛ ծրագիր

ԵՄ-ՈԿԿ-ների ՛՛Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով՛՛ ծրագիր

Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի ընդունման սկիզբ ՛՛Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով՛՛ ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով:

Նախապատմություն

ԵՄ-ՈԿԿ-ների ՛՛Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով՛՛  ծրագիրը գլոբալ նախագիծ է, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) միջոցով: Ծրագիրը նպատակ ունի խթանելու կայուն զարգացումը և բնապահպանական կառավարման բարելավումը Եվրոպայի տարածաշրջանի երկու հարևան տարածաշրջանների թիրախային երկրներում` բնապահպանական կառավարման գործում քաղաքացիական հասարակության առավել արդյունավետ մասնակցության միջոցով:

ԵՄ-ՈԿԿ-ների ծրագիրը հիմնականում ուղղված կլինի ՈԿԿ-ների (ՀԿ-ների) ներքին և արտաքին կարողությունների հզորացմանը և բնապահպանական կառավարման համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունների զարգացմանը: Վերոնշյալը կիրագործվի յուրաքանչյուր մասնակից երկրում ՀԿ-ների կողմից իրականացվող նախագծերին փոքր դրամաշնորհների տրամադրմամբ: ԵՄ-ՈԿԿ-ների ծրագիրը կբարելավի ՀԿ-ների կարողությունները` տեղեկացված և հմուտ կերպով մասնակցելու բնապահպանական քաղաքականության ձևավորմանը և բնական պաշարների կառավարմանը, գործակցելու առանցքային հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը, ներկայացնելու քաղաքացիների և համայնքների շահերը բնապահպանության և կայուն զարգացման թեմաներով քննարկումներում և բանավեճերում: Խթանելով համակարգված գործունեությունը և գիտելիքների փոխանակումը ՀԿ-ների և այլ գործընկերների միջև, նախագիծը նպատակ ունի առավել լայն ազդեցություն գործել քաղաքացիական հասարակության` բնապահպանական կառավարման առաջադրանքներում և աշխատանքներում կառավարությունների հետ համագործակցելու կարողությունների վրա:

Համապատասխանելիության չափանիշներ

ԵՄ-ՈԿԿ-ների ծրագրի ընտրության գործընթացը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և բաց է ազգային բոլոր ՀԿ-ների համար: Քննության կառնվեն ընտրված երկրների իրավաբանորեն գրանցված և բնապահպանական առաքելություն ունեցող ազգային ՀԿ-ները, որոնք ունեն բնապահպանական աշխատանքի փորձ կամ ուժեղ հետաքրքրություն իրենց առաքելությանն առնչվող քաղաքականության նկատմամբ:

Բյուջե

ԵՄ-ՈԿԿ-ների նախագծի շրջանակներում դրամաշնորհների տրամադրումը կհետևի ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցին, և յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 50,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը:

Տևողությունը

Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը պետք է լինի 18 ամիս կամ պակաս` ելնելով կարողությունների զարգացման նախագծերի բնույթից:

Նախագծերի դիմումները պետք է ավարտուն տեսքով և կից ուղեկցող նամակով ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգողին: Դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով՝ Ազգային համակարգողի էլեկտրոնային փոստի հասցեով (hovhannes.ghazaryan@undp.org), և տպագրված տարբերակով ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության աշխատակիցներին (Պ. Ադամյան 14)՝ Ազգային համակարգողին փոխանցելու համար:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2013թ. հուլիսի 31-ը:

ԵՄ-ՈԿԿ ծրագրի դրամաշնորհային հայտի ձևաթերթիկը, դրամաշնորհների տրամադրման չափանիշները և ԵՄ ֆինանսավորմամբ հավանական նախագծերի տիպաբանությունը և ուղղորդիչ փաստաթղթերը կցված են համա հասանելի են այստեղ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Հովհաննես Ղազարյան

 

Ազգային Համակարգող

ԳԷՀ Փոքր Դրամաշնորհային Ծրագիր

Պ. Ադամյան 14, Երևան 0010
Հեռ.: (
+374 60) 530000 (հվ. 116)
Ֆաքս: (
+374 10) 543811
Էլ. փոստ: 
hovhannes.ghazaryan@undp.org
URLs: 
http://sgp.undp.org, http://www.sgp.am

Սվետլանա Հարությունյան

 

Ծրագրի օգնական

ԳԷՀ Փոքր Դրամաշնորհային Ծրագիր

Պ. Ադամյան 14, Երևան 0010
Հեռ.: (
+374 60) 530000 (հվ. 117)
Ֆաքս: (
+374 10) 543811
Էլ. փոստ: 
svetlana.harutyunyan@undp.org 
URLs: http://sgp.undp.org, http://www.sgp.am

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: