Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Փոքր դրամաշնորհների ծրագիր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

"Սեյվ դը չիլդրեն" միջազգային կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող "Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով" (LIFE) ծրագրի շրջանակներում հայտարարում է Փոքր դրամաշնորհների ծրագիր, Հայաստանում քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի համագործակցությունը խթանելու՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման: Հայտերի ներկայացման հրավերի (ՀՆՀ) էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել այստեղ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2013թ. օգոստոսի 23-ը, 17:00-ը։

Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի։ "Սեյվ դը չիլդրենը" իր գործընկեր ՀՈՒԱԿ-ների կիրականացնի ՀՆՀ տեղեկատվական մի շարք հանդիպումները բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի՝

Ամսաթիվ

Մարզ / քաղաք

Հասցե

Հանդիպման ժամը

1

Հունիս 18

Լոռի 
ք. Վանաձոր

«Օրրան» ԲՀԿ,
Հասցե` Տիգրան Մեծի 4ա

12:30-13:30

2

Հունիս 20

Արագածոտն
ք. Աշտարակ

Աշտարակի քաղաքապետարան նիստերի դահլիճ

12:00-13:00

3

Հունիս 21

Կոտայք
ք. Հրազդան

Հրազդան կենտրոն, Վարչական շենք,
4-րդ հարկ

12:30-13:30

4

Հունիս 24

Արմավիր
ք. Արմավիր

Մարզպետարանի շենք Հասցե` Աբովյան փ. 71

12:30-13:30

5

Հունիս 25

Արարատ
ք. Արտաշատ

Մարզպետարանի շենք Հասցե՝ Օգոստոսի 23

15:30-16:30

6

Հունիս 26

Շիրակ 
ք. Գյումրի

«Փյունիկ» ՀԿ, 
Հասցե`
Ավստրիական թաղամաս, Մոցարտի 37ա

13:30-14:30

7

Հունիս 28

Վայոց ձոր
ք. Եղեգնաձոր

Երիտասարդական կենտրոն
Հասցե` Գագարինի 7

11:00-12:00

8

Հունիս 28

Սյունիք
ք. Գորիս

«Գորիսի ուսուցիչների միություն» ՀԿ
Հասցե`Խորենացի 41

16:30-17:30

9

Հուլիսի 1

Տավուշ
ք. Իջևան

Տավուշի մարզպետարան, 
Հասցե` ք. Իջևան, Սահմանադրության հրապարակ

13:30-14:30

10

Հուլիսի 2

Գեղարքունիք 
ք. Գավառ

Գեղարքունիքի 
մարզպետարան, 
Հասցե` ք. Գավառ, Գր. Լուսավորչի 36

13:30-14:30

11

Հուլիսի 3

ք. Երևան

ՀԱՀ Բիզնես Կենտրոն 
Հասցե` ք. Երևան, Ալեք Մանուկյան 9

14:30-15:30

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: