Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Միջազգային CARE Կովկասում. Փոքր դրամաշնորհային մրցույթ

Տեղացի գործիչները միանում են ներառական տնտեսական զարգացմանը և կառավարմանը Հարավային Կովկասում (JOIN)

Փոքր դրամաշնորհային մրցույթ

Հայտարարություն

Միջազգային CARE Կովկասում հայտարարում է մրցակցային դրամաշնորհային նախագիծ ամրապնդելու առանձնացված արժեշղթաները և բարձրացնելու առավելապես աղքատ խմբերի մասնակցությունը շղթաների միջև ընթացող շուկայական գործարքներին Հայաստանում Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում: Դրամաշնորհային նախագիծը հայտարարվել է Տեղացի գործիչները միանում են ներառական տնտեսական զարգացմանը և կառավարմանը Հարավային Կովկասում (JOIN) ծրագրի շրջանակներում:

Դրամաշնորհային ծրագիրը կենտրոնանալու է արժեքային շղթաների վրա, որոնք կառանձնացվեն ծրագրի թիրախային գոտիներում գյուղատնտեսական շուկաների մասնակցային վերլուծության միջոցով: Առանձնացված արժեշղթաներն են. 

1. Բուսաբուծությունը Նոյեմբերյան համայնքում;

 2. Ոչխարաբուծությունը Ամասիա համայնքում;

3. Կարտոֆիլի արտադրությունը Ազատան համայնքում

4. Կաթնամթերքի և տուրիզմի զարգացումը Ստեփանավան համայնքում;

5. Անասնապահությունը Տաշիր համայնքում

6. Բուսաբուծությունը Բերդ համայնքում

Համակարգային փոփոխություններն այս արժեշղթայում առավելագույն ներուժ ունեն բարձրացնելու գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտը՝ աջակցության արդյունավետության և հիմնական շուկաների մեծացման միջոցով:

Դրամաշնորհները կհատկացվեն այն ծրագրերին, որոնք ուղղված են.

·         բարելավելու փոքրամաշտաբ տնտեսական ենթակառուցվածքները, որոնք վճռորոշ են արժեշղթաների զարգացման համար /օրինակ՝ ոռոգման համակարգ, պահեստավորման հարմարություններ և այլն/: Ենթակառուցվածքը կարող է լինել հանրային կամ մասնավոր սեփականություն,

·         ամրապնդելու գյուղատնտեսական արտադրության և աջակցման ծառայությունների կիրառման և տեխնիկական կարողությունները,

·         աջակցելու շահերի պաշտպանությանը և լոբբինգին՝ բարելավելու հնարավորությունների զարգացման բիզնես միջավայր:

Իրավասու հայտատուները պետք է՝

·         լինեն իրավական անձիք/Հայաստանում գրանցված միավորներ, ինչպիսիք են անհատներ, շահույթ հետապնդող հաստատություններ, հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպություններ և կառավարման մարմիններ;

·         ունենան գյուղատնտեսության կամ գյուղական սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում դրսևորված կարողություններ և փորձ /3-5 տարի համապատասխան փորձ բիզնեսների, ՀԿ-ների համար նմանատիպ ծրագրերի իրականացման փորձ

Ծրագրերի առաջարկի ներկայացման վերջնաժամկետը հանդիսանում է սեպտեմբերի 20-ը մինչ ժամը 17:00:

էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ և դրամաշնորհի ձեռնարկը՝ այստեղ:
Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: