Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
՛՛Պայքար ընդդեմ սեռական և աշխատանքային թրաֆիքինգի՛՛ դասընթաց

ՔԶՀՀ-ն ԱՄՆ պետդեպարտամենտի և Հայաստանում Ամերիկյան Խորհուրդների (American Councils) աջակցությամբ

հրավիրում է ձեզ մասնակցելու

՛՛Պայքար ընդդեմ սեռական և աշխատանքային թրաֆիքինգի՛՛

դասընթացին

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ), ԱՄՆ պետական դեպարտամենտի և Հայաստանում Ամերիկյան Խորհուրդների (American Councils) աջակցությամբ աննախադեպ հնարավորություն է առաջարկում Հայաստանում գործող ոչ-առևտրային կազմակերպություններին՝ մեկօրյա անվճար դասընթացի մասնակցության միջոցով բարելավել իրենց գիտելիքները սեռական և աշխատանքային թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ:

Դասընթացի մասին

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հետևյալ թեմաների հետ.

-         Սեռական և աշխատանքային թրաֆիքինգի ընդհանուր նկարագիրը,

-         Թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցները և հետևանքների վերացումը,

-         Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձը,

-         Հասարակական կազմակերպությունների դերը թրաֆիքինգի դեմ պայքարում,

-         Ինչպես կազմել ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկներ՝ թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ:

Դասընթացը կներառի տեսական մաս և կիրականացվի ինտերակտիվ եղանակով։

Դասընթացը կվարի Heartland Alliance International հասարակական կազմակերպության (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հատուկ նախագծերի տնօրեն և ավագ խորհրդատու Սքոթ Պորթմանը (http://www.heartlandalliance.org/international/):

Դասընթացի մատուցման լեզուն անգլերենն է, կտրամադրվի հայերեն թարգմանություն:

Տևողությունը և վայրը

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 10.30-16.00-ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Երևան, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի մասնակցության կարգը

Դասընթացի մասնակցությունն անվճար է, մասնակիցների ընտրությունը կիրականացվի դիմումների հիման վրա: Դասընթացը նախատեսված է ինչպես Երևանում գործող, այնպես էլ մարզային ոչ-առևտրային կազմակերպությունների համար: Մարզային մասնակցիների տրանսպորտային ծախսերը կհատուցվեն կազմակերպիչների կողմից՝ միայն հանրային տրանսպորտային միջոցների վճարի չափով: Գիշերակացի ծախսերը չեն փոխհատուցվելու:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել մասնակցության հայտը training@cdpf.am հասցեով մինչև սեպտեմբերի 19-ը: Դիմողներին պատասխան կուղարկվի ընտրության արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 20-ին:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: