Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
՛՛Արմենիան Սթյուդենթս ֆոր Լիբերթի՛՛ առաջին ամենամյա կոնֆերանս

՛՛Արմենիան Սթյուդենթս ֆոր Լիբերթի՛՛ առաջին ամենամյա կոնֆերանսին և շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխությանը մասնակցության հրավեր

Սեպտեմբերի 14-ից 15-ը, Քաղաք Վանաձոր, Գրին Հաուզ հյուրանոց

Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը, զարգացնել երիտասարդների առաջնորդական ունակություներն ու հմտությունները, խթանել նրանց կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, քաջարելել և հետագա աջակցել երիտասարդներին երիտասարդական նախաձեռնողական խմբերի ստեղծման ու ղեկավարման հարցերում:

Երիտասարդական առաջին ամենամյա 2-օր տևողությամբ կոնֆերանսը և շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխությունը  կհամախմբի ավելի քան 100 երիտասարդ առաջնորդների, ուսանողների, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների, ինչպես  նաև նախքան կոնֆերանսը կազմակերպված շարադրությունների մրցույթին մասնակցության համար ներկայացրած լավագույն տասը շարադրությունների հեղինակների Հայաստանից և Վրաստանից:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Կոնֆերանսի թեմաներն են՝ ՛՛Տնտեսական ոլորտում` ազատ շուկայի հիմնարար սկզբունքները՛՛ (Էնդի Էյսչեն), ՛՛Երիտասարդների նախաձեռնողականությունն ու նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի հասարակական կյանքում՛՛ (Մենուա Բրուտյան), ՛՛Վիրտուալ աշխարհի միջոցով ազատության տարածումը՛՛ (Րաֆիի Էլիոտյան)՛՛Ազատություն ու իրավունք. արդի անցումային պետականություններում և կարգերում ազատության էության փոփոխությունները (սիներգետիկ մոտեցում)՛՛ (Տարոն Սիմոնյան), ՛՛Ազատ շուկայի տնտեսության հիմնարար սկզբունքները՛՛ (Էնդի Էյսչեն), ՛՛Ցանկանու՞մ ես դառնալ ձեռնարկատեր՛՛ տեսանյութի դիտում և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ թեմատիկ քննարկում (Գլեն Քրիփ), ՛՛Ուսանողական նախաձեռնողական խմբերի ստեղծում՛՛ (Իլիա Մեշվիլդիշվիլի) և այլն: Շարադրությունների թեմաներն են՝  ՛՛Ազատ հասարակության սկզբունքները՛՛, ՛՛Բարոյակարգի հիմունքները՛՛, ՛՛Տնտեսական ազատությունը՛՛ և այլն:

Հրապարակախոսներ՝

Միջազգային - Գլեն Քրիփ, Էնդի Էյսչեն (՛՛Ազատության Լեզու Ինստիտուտ՛՛. հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահներ)

Ազգային Տարոն Սիմոնյան (ԵՊՀ Իրավագիտության ամբիոնի դասախոս, Միջազգային և Համեմատական Իրավունքի Հայկական Կենտրոնի տնօրեն.

՛՛Պետաիրավական համալիրություն և սիներգետիկա / Մաս 1, Անցումային և անկայուն սոցիալ-պետական համակարգերի համալիրություն. Սիներգետիկ աշխարհընկալում՛՛. գրքի հեղինակ), Մերուժան Հարությունյան (ԵՊՀ դասախոս,

20 գրքի հեղինակ, Արիստոտելի ՛՛Աթենքի Սահմանադրությունը, ՛՛Բաց հասարակությունն ու դրա թշնամիները՛՛ և այլ աշխատությունների թարգմանիչ), Րաֆֆի Էլիոտ (բլոգեր՝ քաղաքացիական հասարակության հուզող թեմաների տարածման ոլորտում), Մենուա Բրուտյան (՛՛Լոռեցիների միավորում՛՛. ԲՀԿ համահիմնադիր և նախագահ, ՛՛Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք՛՛ նախաձեռնության հեղինակ և ղեկավար):

Մասնակցության վճարն է 50 ԱՄՆ դոլար: Արժեքի մեջ ներառված են.

ա) 2 օր գիշերակաց հյուրանոցում

բ) երեք անգամյա սնունդ. նախաճաշ, ճաշ և ընթրիք, սուրճի ընդմիջում, խմիչք երեկույթի ընթացքում

գ) ՛՛Ազատ Հասարակության Գաղափարները՛՛ խտասկավառակ, գրքեր:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Աննա Մարտիրոսյանին amartirosyan@studentsforliberty.org կամ Նելլի Խաչատրյանին armeniasfl@gmail.com:

Ավելին իմանալու համար սեղմեք այստեղ`

http://issuu.com/annamartirosyan/docs/conference_information

Միջոցառմանը մասնակցելու համար ուղարկեք Ձեր ռեզյումեն կամ լրացված մասնակցության հայտը /կցված է/ amartirosyan@studentsforliberty.org կամ armeniasfl@gmail.com էլեկտորնային հասցեին: Ռեզյումե ուղարկելու դեպքում խնդրում ենք որոշակիացնել, թե որտեղից եք տեղեկացել միջոցառման մասին:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: