Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Շահերի պաշտպանության դասընթաց

Հրավիրում ենք Ձեզ մասնակցել

Շահերի պաշտպանության խորացված դասընթացին

Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների ղեկավարներին եւ այն աշխատակիցներին, որոնք ցանկանում են զարգացնել շահերի պաշտպանության (ՇՊ) քարոզարշավի պլանավորման և իրականացման գիտելիքները եւ հմտությունները:

Դասընթացի արդյունքում մասնակիցները նոր փորձ ձեռք կբերեն և կզարգացնեն անձնական հմտություններն ու ունակությունները հետևյալ բնագավառներում.
 - ՇՊ քարոզարշավների իրականացման նոր գործիքներ,
 - ՇՊ քարոզարշավի քայլերի հմուտ պլանավորում,
 - ՇՊ ուղերձների արդյունավետ մշակում և ներկայացում,
 - լոբբինգի իրականացում,
 - աշխատանք ԶԼՄ-ների հետ,
 - արդյունավետ կոալիցիաների ձեւավորում:

Դասընթացը իրականացվում է ինտերակտիվ մոտեցմամբ` դասավանդման տարբեր մեթոդների համակցությամբ (մտագրոհ, ներկայացում, քննարկումներ, դերախաղ): Այն կվարի Գայանե Մարտիրոսյանը, որն ունի քաղաքացիական հասարակության բազմապիսի կառույցներին շահերի պաշտպանության ոլորտում խորհրդատվության ու դասընթացների մատուցման երկարատև փորձառություն:

Դասընթացի տեւողությունն է երկու օր` սեպտեմբերի 17 - 18-ին, ժամը 10.00-17.00:

Դասընթացը տեղի կունենա Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով:

Դասընթացի մասնակցության արժեքն է մեկ հոգու համար 29300 դրամ առանց ԱԱՀ-ի (35160 դրամ` ներառյալ ԱԱՀ): Գինը ներառում է բաժանվող նյութերը, սուրճի եւ ճաշի ընդմիջումները:
 Նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 10 տոկոսի չափով յուրաքաչյուր հաջորդ մասնակցի համար:

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ՔԶՀՀ կազմակերպական զարգացման եւ դասընթացների մասնագետ Տաթևիկ Մարգարյանին.
 էլ. փոստ` tatevik@cdpf.am
 հեռախոս՝ 519027, 589535:

Մասնակիցների գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 14-ը, ժ. 16:00: Գրանցման թերթիկը կցված է այստեղ:
 Դասընթացի մասնակցությունից հրաժարվելու դեպքում այդ մասին ՔԶՀՀ-ին առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելու դեպքում մասնակցության վճար չի գանձվում:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: