Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
ՔՀԿ կայունության ինդեքսի 16-րդ հրատարակության արդյունքների ներկայացում
img

16-րդ հրատարակություն

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի

ՔՀԿ կայունության ինդեքս

Հայաստան

Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում քաղաքացիական հասարակությունը առաջատար, հաճախ առանցքային դեր է ունեցել ողջ Եվրոպայի և Եվրասիայի տարածքում ժողովրդավարական փոփոխությունները խթանելու գործում: Քաղաքացիական կազմակերպությունները կանգնած են եղել ժողովրդավարացման ճակատային գծում որպես ժողովրդավարական առաջընթացի հիմնական առաջամարտիկներ` նոր, ավելի ընդլայնված դերեր ստանձնելով շահերի պաշտպանության, վերահսկողության և քաղաքացիներին ծառայելու մեջ, իսկ որոշ երկրներում` արձագանքելով սահմանափակող օրենքներին և քաղաքական միջավայրին:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հոկտեմբերի 2-ին ներկայացրեց ՔՀԿ կայունության ինդեքսի 16-րդ հրատարակության արդյունքները՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության վերաբերյալ, որտեղ քննարկվում են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման միտումները, հաջողություններն ու անհաջողությունները և առկա մարտահրավերները:

ՔՀԿ կայունության ինդեքսի 16-րդ հրատարակության շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ ՔԶՀՀ տնօրեն Արմեն Ղալումյանը և ներկայացրեց միջոցառման օրակարգը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Հիլլիարդը ընդգրկված էր առանցքային խոսնակների թվում՝ Անահիտ Մարտիրոսյանը ներողություն խնդրեց Հիլլիարդի բացակայության համար և կարճ զեկույց ունեցավ  ՔՀԿ կայունության ինդեքսի նախապատմության, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման ուղությամբ ԱՄՆ ՄԶԳ – ի կողմից ցուցաբերվող աջակցության և առաջիկայում Հայաստանում ՔՀԿ ոլորտում ակնկալվող օրենսդրական փոփոխությունների համատեքստում առկա սպասումների վերաբերյալ: Կառել Հոֆստրան՝ Քաունթերփարթ ինթերնեշնլ, Հայաստան կազմակերպության ղեկավարը, նույնպես նշեց այն փոփոխությունների և հաջողությունների մասին, որոնք արձանագրվել են հայաստանյան քաղաքացիական հասարակության ոլորտում նախորդ տարիների ընթացքում և հակիրճ ներկայացրեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Քաունթերփարթ ինթերնեշնլ-ի կողմից իրականացվող քաղաքացիական հասրակության և տեղական ինքնակառավարման աջակցման քառամյա ծրագիրը: Արամ Օրբելյանը՝ արդարադատության փոխնախարարը, ներկայացրեց մանրամասներ օրենսդրական դաշտում սպասվող փոփոխությունների վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվում են ՔՀԿ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի հետ:

Ներածական զեկույցներից հետո, Տաթևիկ Մարգարյանի կողմից ներկայացվեց 2012 թ.-ի ՔՀԿ կայունության ինդեքսը՝ մասնավորապես, կայունության ինդեքսի մեթոդաբանությունը, յոթ չափանիշների նկարագրությունը և ԱՊՀ տարածաջրջանում այլ երկների հետ Հայաստանի համեմատության եզրափակիչ նկատառումները:

ՔՀԿ կայունության ինդեքս 2012թ. Հայաստանի արդյունքները ներկայացնելուց հետո միջոցառման մասնակիցներին հնարավորություն տրվեց ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը: Հիմնական հարցերը կենտրոնացան ՔՀԿ կայունության ինդեքսի մեթոդոլոգիայի, համեմատական գնահատականների շուրջ: Ընդհանուր առմամբ, մասնակիցները նշեցին, որ նմանատիպ ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում և օգնում են օբյեկտիվ չափանիշներով գնահատական տալ մեր երկրում քաղաքացիական հասարակության զարգացման առկա վիճակին:

Միջոցառմանը ներկա էին 44 հյուր, որոնց թվում հասարակական կազմակերպությունների 20, միջազգային և դոնոր կազմակերպությունների 16, ԶԼՄ-ների 6, բիզնես կազմակերպությունների 1 և կառավարության 1 ներկայացուցիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց հեռուստատեսությամբ, թերթերում և առցանց լրատվամիջոցներում: Ստորև ներկայացնում ենք միջոցառումը լուսաբանող հոդվածների հղումները՝

http://panorama.am/am/society/2013/10/02/tatevik-margaryan/

http://www.armradio.am/hy/2013/10/02/%D5%B4%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B8%D5%B2-%D5%A5%D6%80%D5%AF%D5%AB%D6%80-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B6%D5%A1%D5%A5%D6%82-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB/

http://www.aravot.am/2013/10/02/391930/

http://www.armnewstv.am/1380708740

Միջոցառման նկարները կարող եք գտնել այստեղ.

https://picasaweb.google.com/110190565932688201307/201213NGOSIUSAID

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: