Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Բազմազանությունը իմ համայնքում" լուսանկարների մրցույթի հաղթող մասնակիցները

"Բազմազանությունը իմ համայնքում"

 լուսանկարների մրցույթ

   "Բազմազանությունը իմ համայնքում" լուսանկարների մրցույթը կազմակերպվել էր "Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով" ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի կողմից:

Սույն մրցույթի նպատակն էր արտացոլել և վեր հանել մշակութային բազմազանության կարևորությունը Հայաստանում տեղական համայքների զարգացման գործում:

Լուսանկարների մրցութի հայտարարությունը մշակվել էր Գուրտ ռեսուրս կետրոնի (Ուկրաինա) կողմից և տարգմանվել է հայերեն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից: Հայտարարությունը լայնորեն տարածվել է սոցիալական լրատվամիջոցների, ծրագրի վեբ-կայքի և գործընկեր կազմակերպությունների կազմակերպական վեբ-կայքերի միջոցով: Բացի այդ, լուսանկարների մրցույթի նպատակին և խնդիրներին ծանոթացնելու համար համապատասխան ներկայացումներ են կազմակերպվել ծրագի թիրախային 5 համայնքներում:

Լուսանկարների մրցույթի հայտարարությունից հետո Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի և ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ստեղծվել է ընդհանուր diversitycontest@gmail.com էլ. հասցեն, որն նպատակամղված էր մրցույթի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը հավաքագրելու և կորդինացնելու համար: Մինչ մրցույթի հայտերի ընդունման վեջնաժամկետն ընկած ժամանակահատվածում պարբերաբար համապատասխան տեղեկատվություն է տարածվել ՔԶՀՀ-ի տեղեկատվական տարբեր հարթակների միջոցով:

Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո, որպես արդյունք, հավաքագրվել են 58 նկարներ 24 մասնակիցներից: Ամբողջ տեղեկատվությունը հասանելի դարձնելու և այն գործընկեր կազմակերպությունների հետ փոխանակելու համար ՔԶՀՀ-ի կողմից ստեղծվել է համապատասխան թղթապանակ ՛՛Dropbox՛՛ տեղեկատվական հարթակում.

Տես. https://www.dropbox.com/home/International%20Photo%20Contest

Լուսանկարների մրցույթի ընտրող հանձնաժողովի կողմից բոլոր մասնակից նկարների գնահատման արդյունքում ընտրվել են Հայաստանը ներկայացնող 5 լավագույն լուսանկարները.

·         Կատարզունա Ռուդել - ՛՛ Եզդիների գյուղ՛՛

·         Լեպեջյան Սարկիս - ՛՛Խոհուն մանուկ՛՛

·         Հարությունյան Անահիտ - ՛՛Փիրուզա՛՛

·         Մարգահովիտի ՀԵՆԱ - ՛՛Հանճարների ընկերություն ՛՛

·         Գալուստովա Ալինա - ՛՛ Անմար հույս՛՛

Մրցանակներ.

Բոլոր լուսանկարները կտեղադրվեն ծրագրի կայքում www.governance.org.ua  և ծրագրի բոլոր գործընկերների կայքերում www.cdpf.am, www.ngoc.am, www.gurt.org.ua  և սոցիալական բոլոր կայքերում: Բոլոր հաղթող լուսանկարները կտպագրվեն և մասնակից կդառնան միջազգային շարժական ցուցահանդեսին Ուկրաինայում և Հայաստանում, որը մեկնարկում է հոկտեմբերի 15-ից Ուկրաինայում:

Տես. https://picasaweb.google.com/110190565932688201307/DiversityInMyCommunityPhotoContest5BestPhotos

http://governance.org.ua/cult/arm/?p=380

http://www.facebook.com/media/set/?set=a.645186688864885.1073741827.360463660670524&type=1

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: