Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքները դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը

հրավիրում է ձեզ մասնակցել

Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքները

դասընթացին

Ընդհանուր նկարագիր

Մարդկային ռեսուրսները հավանաբար կազմակերպության ամենաարժեքավոր ռեսուրսն են հանդիսանում, և հենց մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունից է հաճախ կախված, թե որքանով արդյունավետ է կազմակերպության աշխատանքը ընդհանրապես և որքանով է կազմակերպությունը հասնում նախանշված նպատակներին:

Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների ղեկավարներին և մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուներին, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անհատներին, որոնք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները մարդկային ռեսուրսների  կառավարման բնագավառում, ձեռք բերել հմտություններ աշխատանքի ընդունման, աշխատանքային նկարագրերի մշակման և այլ բնագավառներում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • կծանոթանան մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի հիմնական հասկացություններին և բաղադրիչներին,
  • կկարողանան կազմել մարդկային ռեսուրսների կառավարման հետ առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, աշխատանքի նկարագրեր, կատարողականության գնահատման ձևեր,
  • կբացահայտեն մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման մոտեցումներն ու գործիքները: 

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

  1. Մարդկային ռեսուրսների կառավարման համապատկերը
  2. Կազմակերպական մշակույթի դերը
  3. Կազմակերպության կառուցվածքի նախագծում
  4. Մարդկային ռեսուրսների պլանավորում, հավաքագրում, ընդունելություն
  5. Աշխատանքային նկարագրերի կազմում
  6. Մոտիվացիայի տեսություններ և միջոցներ
  7. Կատարողականի գնահատում
  8. Հաղորդակցության դերը

Դասընթացը իրականացվելու է ինտերակտիվ մեթոդներով, պրակտիկ առաջադրանքների, վարժությունների, խմբային աշխատանքի միջոցով: Նախատեսվում են բաժանվող նյութեր՝ դասընթացի թեմաների բովանդակությամբ:

Դասընթացը կվարի Տաթևիկ Մարգարյանը, որը տիրապետում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում տեսական և գործնական գիտելիքների, այդ բնագավառում խորհրդատվությունների մատուցման ավելի քան յոթ տարվա փորձառություն ունի:

Դասընթացի մասնակցիներին կտրամադրվեն  մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի տևողությունը 12 ժամ է. այն տեղի կունենա նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-18.00 և նոյեմբերի 22-ին, ժամը 10.00-17.00, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 28600 դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութերը, ճաշի և սուրճի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով  մինչև նոյեմբերի 19-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: