Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Մշակութային հրավառություն Ճամբարակ քաղաքում
img

Մշակութային հրավառություն Ճամբարակ քաղաքում

2014թ.-ի մարտի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանի դահլիճում ՛՛Խոսենք տիկնիկների միջոցով՛՛  ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ  Հովհ. Թումանյանի ՛՛Կիկոսի մահը՛՛ տիկնիկային ներկայացում-մյուզիքլը՝ “Արեգ” տիկնիկային թատրոնի բեմադրությամբ: Դահլիճը լեփ լեցուն էր ոչ միայն Ճամբարակ քաղաքի, այլև տարածաշրջանի  գյուղերից եկած  մարդկանցով: Մարդիկ` մեծ թե փոքր, կանգնած էին  միջանցքներում, օթյակում  և  սպասում էին  երկար սպասված ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքի գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները. դպրոցների, մանկապարտեզների երեխաները, մշակութային գործիչներ` ՀՀ Մշակույթի նախարարության  ժամանակակից արվեստների բաժնի ղեկավար պրն. Վարդան Գրիգորյանը և Հ. Թումանյանի անվան տինիկային թատրոնի  տնօրեն ` պրն. Ռուբեն  Բաբայանը:

Ճամբարակ համանքի երկարամյա մշակութային լռությունից հետո դահլիճում ծփաց  հիացմունքի բերկրանքը: Ներկայացումը և թատրոնի գոյության փաստը բարձր գնահատականի արժանացան հանրապետության մասնագետների կողմից: Ազգաբնակչությունը  ընդունեց   Ճամբարակի  “Արեգ” տիկնիկային թատրոնի  ծնունդը իր շնորհաշատ տիկնիկավար դերասան երեխաների  հետ  միասին:

Նրկայացումը կազմակերպվել էր ՛՛Արեգունի՛՛ սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության կողմից “Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության և Ուկրաինայի ՛՛ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոնի՛՛-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Տիկնիկային ներկայացման նկարները կարող եք գտնել հետևյալ հղմամբ.

https://plus.google.com/photos/110190565932688201307/albums/5992056051000058337?banner=pwa

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: