Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ՄՐՑՈՒՆԱԿ ԾՐԱԳԻՐ-ԱՌԱՋԱՐԿ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) և ‘’Կառավարում զարգացման համար հիմնադրամի’’ (ԿԶՀ) Բրյուսելի գրասենյակը առաջարկում են Ձեզ մասնակցել Եվրամիության դրամաշնորհների վերաբերյալ ուսուցման:

ՀԿՍ-ն էկումենիկ կազմակերպություն է, որը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով աշխատում է ակտիվորեն նպաստելու աղքատության վերացման, համայնքների կայուն զարգացման, եկեղեցու՝ սոցիալական դիակոնիայի զարգացման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:

http://www.roundtable-act.am

ԿԶՀ-ն ուսուցման և խորհրդատվության գլոբալ գործակալություն է, միջազգային համագործակցության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառությամբ:

http://www.mdf.nl

Ինչպես գրել մրցունակ ծրագիր-առաջարկ Եվրոպական Միությունից ֆինանսավորում ստանալու համար

Եվրոպական միությունը աշխարհում զարգացման ոլորտում կարևորագույն շնորհատու (դոնոր) կառույցներից մեկն է:   ԵՄ Եվրոպական հանձնաժողովի ծրագրերը պոտենցիալ աղբյուր են հասարակական կազմակերպությունների համար, սակայն բարդ ծրագրային ու բյուջետային պահանջներն ու կանոնները դժվարացնում են ծրագիր-առաջարկ գրելու գործընթացը:

Ուսուցման նպատակները

Ուսուցման վերջում դուք կկարողանաք

  • Ունենալ ընդհանուր գիտելիքներ ԵՄ տարբեր ֆինանսական գործիքների և դրանց գործունեության մասին (մասնավորապես Եվրոպական Հարևանության Քաղաքականության):
  • Սովորել ինչպես մեկնաբանել դրամաշնորհային մրցույթի հրավերները
  • Հասկանալ՝ ինչպես հարմարեցնել ծրագրային գաղափարները դրամաշնորհային մրցույթի ուղեցույցներին:
  • Ստանալ խորհուրդներ և հնարքներ մրցունակ և գրավիչ ծրագրի հայեցակարգ և ամբողջական ծրագիր-առաջարկ գրելու վերաբերյալ:
  • Հասկանալ, ինչպես օգտագործել Խնդիրների ծառի վերլուծությունը և Տրամաբանական Կառուցվածքի վերլուծությունը նոր ծրագիր-առաջարկ մշակելիս:

Ում համար է ուսուցումը

Այս ուսուցումը հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր ներգրավված են հասարակական կազմակերպությունների միջոցների հայթայթման և ծրագիր-առաջարկների մշակման գործում:

Ժամկետները և անցկացման վայրը

26-28 օգոստոս, 2014թ. ք. Էջմիածին

Ուսուցման վճար

600 եվրո (ներառյալ ԱԱՀ)

Վչարը ներառում է սուրճի և ճաշի ընդմիջումների, ուսուցողական նյութերի և տեղական տրանսպորտի ծախսերը:

Ուսուցանողը

Հիմնական ուսուցանողը՝ Բեարզոտտի Մադդալենան  աշխատում է ԶԿՀ Բրյուսելի գրասենյակում՝ որպես ուսուցանող և խորհրդատու: Նա ԶԿՀ հիմնական ուսուցանողներից է, ով մասնագիտացած է ԵՄ ֆոնդերի ուղղությամբ և ունի զարգացման ոլորտում ուսուցանման, ԵՄ ծրագիր-առաջարկներ մշակելու և դիմելու  10 տարիներից ավելի փորձառություն:

ՀԿՍ 2 ուսուցանողներ, Ղարիբ Հարությունյանը և Ծովինար Ղազարյանը, կաջակցեն հիմնական ուսուցանողին:

Գրանցում

Գրանցումը բաց է մինչև 2014թ.-ի  օգոստոսի 15-ը, մասնակիցների քանակը սահմանափակ է:

Ուսուցման մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ Ուսուցման պայմաններ:

Դասընթացին գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ:

Հարցերի կամ լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապվել Ղարիբ Հարությունյանին gharutyunyan84@gmail.com էլ. Փոստի հասցեով, հեռ. 010 517 157:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: