Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Քաղաքացիական հասարակության օր 2014
img

Միասին նշե՛նք Քաղաքացիական հասարակության օրը:

Յուրաքանչյուր տարի, Անկախության օրվա նախաշեմին`
սեպտեմբերի 19-ին, Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը:
Այս տոնը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և դարձնել նրանց այդ գաղափարի մի մասնիկը: 
Քաղաքացիական հասարակության 2014թ.
-ի տոնակատարության միջոցառումները անցնում են ՛՛Հասարակական և պետական հատվածներն ի շահ քաղաքացիական հասարակության՛՛ խորագրի ներքո:

ՔՀ օվա 2014թ.-ի միջոցառումները կազմակերպվում են ՛՛Քաղաքացիական հասարակությունը մենք ենք՛՛ նախաձեռնող խմբի կազմում ընդգրկված կազմակերպությունների համագործակցությամբ, ինչպիսիք են՝  Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը, ՕՔՍՖԱՄ Հայաստան կազմակերպությունը, Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն և հայաստանյան հասարակական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող բազմաթիվ այլ տեղական և միջազգային կազմակերպություններ:

Կարևորելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում հասարակական և պետական հատվածների միջև կայուն և շարունակական համագործակցության ծավալման անհրաժեշտությունը՝ Քաղաքացիական հասարակության օրվա 2014թ.-ի տոնակատարության միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 19-ին ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում (Սարյան 30 հասցեով) հրավիրվում է մամուլի ասուլիս, որի ընթացքում հասարակական և պետական հատավածները ներկայացնող խոսնակները համապատասխան ելույթներ կունենան պետական սեկտորի և քաղաքացիական հասարակության համատեղ գործունեության, ձեռքբերումների, մարտահրավերների վերաբերյալ և կներկայացնեն հետագա համատեղ քայլերի հեռանկարները:

Տոնական միջոցառումների շարքում նախատեսվում են.

  • Մամուլի ասուլիս – 11:00-12:00  /  Մեդիա կենտրոն (Սարյան 30)

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: ՝

  • ՛՛Քաղաքացիական հասարակությունը մենք ենք՛՛ տեղեկատվական արշավ – 13:00-14:00

Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարության միջոցառումների մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակությամբ տեղեկատվական արշավ դեպի կառավարության շենք, որի ընթացքում համապատասխան տեղեկատվական թերթիկների և երկխոսության միջոցով քաղաքացիներին կներկայացվի ՔՀ օրվա գաղափարախոսությունը՝ նպատակ ունենալով նրանց դարձնել այդ գաղափարի մասնիկն ու կրողները: Տեղեկատվական արշավը մեկնարկելու է Սարյան 30 հասցեից:

  • ՛՛Երկխոսություն հանուն փոփոխության՛՛  ֆլեշմոբ  ակցիա-14:00-15:00

Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարության միջոցառումներում ներգրավված կազմակերպությունները կառավարության շենքի մոտ կհնչեցնեն արդյունավետ համագործակցության կայացմանն ուղղված իրենց առաջարկները և համապատասխան բովանդակությամբ նամակ կհանձնվի կառավարության ներկայացուցիչներին:

  • Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Երևան Տարածքային զարգացման ծրագրի գրասենյակի կողմից կազմակերպված ֆորում - սկիզբը՝ 15:30-ից

Միջոցառումների շարքում կլինեն Երևան ՏԶԾ-ի կողմից իրականացվող ՛՛Տեղական մակարդակում քաղաքականության վրա ազդեցություն հաղորդակցության միջոցով՛՛ ծրագրի շահերի պաշտպանության և տնտեսական զարգացմանն միտված ծրագրի երիտասարդական խմբերի համատեղ ֆորումը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ՀԿ-երի ու այլ գործընկերների մասնակցությամբ: Միջոցառումը տեղի կունենա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՛՛Զեյթուն՛՛ մշակույթի կենտրոնում:

Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությունը շարունակաբար կազմակերպվել և իրականացվել է բոլոր հետաքրքրված կազմակերպությունների մասնակցությամբ՝ ներառելով ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի մի շարք մարզեր:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: