Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Փոփոխությունների և ռազմավարական կառավարում դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը

հրավիրում է ձեզ մասնակցել

Փոփոխությունների և ռազմավարական կառավարում

դասընթացին

 

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է հիմնականում առևտրային կազմակերպությունների սեփականատերերին, ղեկավարներին և բոլոր հետաքրքրված անհատներին, ովքեր ցանկանում են ստանալ գիտելիքներ և բարելավել իրենց հմտությունները փոփոխությունների և ռազմավարական կառավարման բնագավառում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

·         համապարփակ և ամբողջական ձևով կներկայացնեն փոփոխությունների կառավարման գործընթացները` հիմնվելով "Տրիգոն" խորհրդատվական ընկերության մոդելի վրա,

·         ընդհանուր կոնտեքստում կփորձարկեն ռազմավարական կառավարման հիմնական քայլերն ու գործիքները,

·         կոնկրետ դեպքերի վրա հիմնվելով կքննարկեն ՀՀ և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների փոփոխությունների և ռազմավարական կառավարման առանձնահատկությունները:

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

  • Փոփոխությունների կառավարում հասկացությունը, սահմանումը:
  • Մասլոուի պահանջմունքների բուրգը` փոփոխությունների կառավարման ենթատեքստում:
  • Կազմակերպությունների զարգացումը` փոփոխությունների կառավարման արդյունք:
  • Կազմակերպությունների բարելավումը գործընթացների հետազոտության միջոցով (Կուրտ Լևինի տեսություն):
  • Փոփոխությունների կառավարման 7 հիմնարար գործընթացները (ըստ "Տրիգոն" խորհրդատվական ընկերության):
  • Պլանավորումը` կառավարման գործառույթ: Պլանավորման սահմանումը և մակարդակները: Ռազմավարական պլանավորման սահմանումը, գաղափարը, առավելություններն ու սահմանափակումները:

·         Ռազմավարական պլանավորման գործընթացի քայլերն ու գործիքները:

Դասընթացը իրականացվելու է ինտերակտիվ մեթոդներով, պրակտիկ առաջադրանքների, վարժությունների, խմբային աշխատանքի միջոցով: Նախատեսվում են բաժանվող նյութեր՝ դասընթացի թեմաների բովանդակությամբ:

Դասընթացը կվարի Կարեն Հ. Սարգսյանը (PhD), ով 10 տարվա գործառնական փորձառություն ունեցող բիզնես խորհրդատու է կազմակերպությունների զարգացման և մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառներում, ինչպես նաև շահերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքացի, անհատական զարգացման մենթոր` հիմնվելով անձնական փորձի վրա:

Դասընթացի մասնակցիներին կտրամադրվեն  մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի տևողությունը 12 ժամ է և տեղի կունենա սեպտեմբերի 25 և 26-ին, ժամը 10-17-ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Երևան, Չարենց 1, II հարկ, 208 սենյակ հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 35000 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ, որն իր մեջ պարունակում է բաժանվող նյութերի և սուրճի ընդմիջումների արժեքը: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով  մինչև սեպտեմբերի 23-ը:

Դասընթացի ամփոփ նկարագրություն

Ռազմավարական կառավարման մակարդակ տեղափոխվելու համար անհրաժեշտ է նաև արդյունավետորեն կառավարել անցումային փոփոխությունները, որոնք դրսևորվում են կազմակերպական և ինստիտուցիոնալ ճգնաժամերով: Դրանք հաղթահարելու համար հարկավոր է, որպեսզի համապատասխան գործիքակազմի, մեթոդիկայի ու մեխանիզմների օգնությամբ կառավարել բոլոր փոփոխությունները: Դասընթացի ժամանակ մանրամասնորեն կներակայացվեն փոփոխությունների կառավարման տեսություններն ու գործնական կիրառելիությունները:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: