Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ կայունության ինդեքս. Հայաստան, 17-րդ հրատարակություն

17-րդ հրատարակություն

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի

ՔՀԿ կայունության ինդեքս

Հայաստան

Վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում քաղաքացիական հասարակությունը առաջատար, հաճախ առանցքային դեր է ունեցել ողջ Եվրոպայի և Եվրասիայի տարածքում ժողովրդավարական փոփոխությունները խթանելու գործում: Քաղաքացիական կազմակերպությունները կանգնած են եղել ժողովրդավարացման ճակատային գծում որպես ժողովրդավարական առաջընթացի հիմնական առաջամարտիկներ` նոր, ավելի ընդլայնված դերեր ստանձնելով շահերի պաշտպանության, վերահսկողության և քաղաքացիներին ծառայելու մեջ, իսկ որոշ երկրներում` արձագանքելով սահմանափակող օրենքներին և քաղաքական միջավայրին:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը սեպտեմբերի 16-ին ներկայացրեց ՔՀԿ կայունության ինդեքսի 17-րդ հրատարակության արդյունքները՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության վերաբերյալ, որտեղ քննարկվում են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման միտումները, հաջողություններն ու անհաջողությունները և առկա մարտահրավերները:

ՔՀԿ կայունության ինդեքսի 17-րդ հրատարակության շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ ՔԶՀՀ տնօրեն Արմեն Ղալումյանը և ներկայացրեց միջոցառման օրակարգը: Որից հետո ԱՄՆՄԶԳ Հայաստանի տնօրեն Կարեն Հիլլիարդը կարճ զեկույց ունեցավ  ՔՀԿ կայունության ինդեքսի նախապատմության, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ – ի կողմից ցուցաբերվող աջակցության և առաջիկայում Հայաստանում ՔՀԿ ոլորտում ակնկալվող օրենսդրական փոփոխությունների համատեքստում առկա սպասումների վերաբերյալ:  Արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը նույնպես հանդես եկավ խոսքով: Նա խոսեց ՔՀԿ կայունության ինդեքսի կարևորության մասին` ընդգծելով կառավարության, հատկապես Արդարադատության նախարարության և ՔՀԿ-ների համագործակցության կարևորությունը, որը կնպաստի հետագա տարիներին ՔՀԿ կայունության առումով ավելի բարձր ցուցանիշներ ունենալուն:

Ներածական զեկույցներից հետո, Տաթևիկ Մարգարյանը ներկայացրեց 2013 թ.-ի ՔՀԿ կայունության ինդեքսը՝ մասնավորապես, կայունության ինդեքսի մեթոդաբանությունը, յոթ չափանիշների նկարագրությունը և ԱՊՀ տարածաջրջանում այլ երկների հետ Հայաստանի համեմատության եզրափակիչ նկատառումները:

Միջոցառմանը հրավիրված էին նաև խոսնակներ տարբեր կազմակերպություններից, ովքեր հանդես եկան իրենց ելույթներով և խոսեցին ՔՀԿ ոլորտի զարգացման միտումների և տարբեր ձեռքբերումների մասին: Կոնցեռն Դիալոգ իրավաբանական ընկերության ավագ գործընկեր և Արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը խոսեց ՔՀԿ իրավական դաշտում 2012-2013թթ. զարգացումների մասին: Օքսֆամ Հայաստանի ՔՀՀՑ շահերի պաշտպանության համակարգող Լիլիթ Չիտչյանը ներկայացրեց ՔՀԿ-ների փորձը Հանրային դրամահավաքի վերաբերյալ: Նա պատմեց Հայաստանի տարբեր համայնքներում անցկացված հանրային դրամահավաքների փորձի մասին՝ Վայքում, Եղեգնաձորում, Մեղրիում, Սիսիանում և այլն:  Այնուհետև նախկինում ՍԻՎԻԿՈՒՍ Քաղաքացիական հասարակության ինդեքսի համակարգող Լուսինե Հակոբյանը ներկայացրեց Սիվիկուս ՔՀԻ արագ գնահատման արդյունքները՝ մասնավորապես կենտրոնանալով քաղաքացիական մասնակցության և ակտիվիզմի վրա: Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը պատմեց ՔՀԿ կարողությունների զարգացման գործում Քաղաքացիական հասարակության դպրոցի փորձի մասին: Ելույթները եզրափակեց «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ ղեկավար Արտաշես Տոռոզյանը, ով խոսեց Հայաստանի հարավում գործող ՔՀԿ-ների աշխատանքի և համայքներում քաղաքացիական ակտիվության խթանման նրանց հաջողությունների մասին: Ելույթներից հետո ժամանակ տրամադրվեց հարց ու պատասխանին և քննարկումներին:

Միջոցառմանը ներկա էին 45 հյուրեր, որոնց թվում էին հասարակական կազմակերպությունների 18, միջազգային և դոնոր կազմակերպությունների 18, ԶԼՄ-ների 7, բիզնես կազմակերպությունների 1 և կառավարության 1 ներկայացուցիչներ:

Միջոցառման լուսանկարները կարող եք գտնել հետևյալ հղմամբ

https://picasaweb.google.com/101213591214800319735/TheArmeniaLaunchEventForCSOSustainabilityIndex2013?authuser=0&feat=directlink

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց հեռուստատեսությամբ, թերթերում և առցանց լրատվամիջոցներում: Ստորև ներկայացնում ենք միջոցառումը լուսաբանող հոդվածների հղումները՝

 

1.       http://www.a1plus.am/category/videos?vid=1337743#videoid=a6Cni3er-SI

2.       http://www.panorama.am/am/society/2014/09/16/report/

3.       http://www.panorama.am/am/law/2014/09/16/aram-orbelyan/

4.       http://www.aravot.am/2014/09/16/497378/

5.       http://araratnews.am/hayastanum-grancvatc-hk-neri-miayn-15-20-n-e-aktiv-gortcum-zekuyc/

6.    http://www.armradio.am/hy/2014/09/16/%D6%84%D5%B0%D5%AF-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%A4%D5%A5%D6%84%D5%BD-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF/

7.       http://www.armradio.am/hy/2014/09/16/%D6%84%D5%B0%D5%AF-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%A4%D5%A5%D6%84%D5%BD-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF/

8.       http://shamshyan.com/hy/article/2014/09/16/27216/

9.       http://www.azatutyun.am/archive/news/20140916/2031/2031.html?id=26586994

10.    http://www.justice.am/article/1040

11.    http://www.gumiso.am/arm/316/news.more.html

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: