Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Մարդկային ռեսուրսների և նախագծերի կառավարումը կազմակերպությունների զարգացման փուլերում դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը

հրավիրում է ձեզ մասնակցել

Մարդկային ռեսուրսների և նախագծերի կառավարումը կազմակերպությունների զարգացման փուլերում

դասընթացին

 

Ընդհանուր նկարագիր

Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների տնօրեններին, կառավարիչներին, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներին, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անհատներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ և բարելավել իրենց հմտությունները մարդկային ռեսուրսների և նախագծերի կառավարման, կազմակերպությունների զարգացման բնագավառներում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • Կներայացնեն մարդկային ռեսուրսների կառավարման /մարդակենտրոն մոտեցումներ/ հիմնական էությունը և ամբողջական ցիկլի բաղադրիչները կազմակերպությունների զարգացման 4 փուլերում (ըստ "Տրիգոն" խորհրդատվական ընկերության),
  • Կներկայացնեն նախագծերի կառավարման հիմնական էությունն ու ցիկլի բաղադրիչները կազմակերպությունների զարգացման 4 փուլերում (ըստ "Տրիգոն" խորհրդատվական ընկերության),
  • Կիմանան կազմակերպությունների զարգացման 4 փուլերի մասին, կտեղեկանան առանձնահատկությունների և օրգանական զարգացման մոտեցումներին:

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

  • Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.
  • ՄՌԿ ունիվերսալ մոդելը, ՄՌԿ բաղադրիչները:
  • Սոցիալական ֆունկցիաների զարգացումը կազմակերպություններում, կազմակերպության    մշակույթը, մոտիվացիա:
  • Նախագծերի կառավարման մոդելն ու ցիկլի բաղադրիչները:
  • Ժամանակի, ֆինանսների, գործընթացների ներդաշնակության առավելությունը կազմակերպություններում, օրգանական նախագծերի կառավարում (օր.`PMBOK):
  • Կազմակերպության զարգացման փուլերը: Կազմակերպության զարգացման ճգնաժամերը (ըստ "Տրիգոն" խորհրդատվական ընկերության):
  • Կազմակերպության կենսագործունեության 7 տարրերը (ըստ "Տրիգոն" խորհրդատվական ընկերության):
  • Խորհրդատվական բաղադրիչի առանձնահատկությունները:

Դասընթացը իրականացվելու է ինտերակտիվ մեթոդներով, պրակտիկ առաջադրանքների, վարժությունների, խմբային աշխատանքի միջոցով: Նախատեսվում են բաժանվող նյութեր՝ դասընթացի թեմաների բովանդակությամբ:

Դասընթացը կվարի Կարեն Հ. Սարգսյանը (PhD) գործառնական փորձառություն ունեցող բիզնես խորհրդատու է կազմակերպությունների զարգացման և մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառներում, ինչպես նաև շահերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքացի, անհատական զարգացման մենթոր` հիմնվելով անձնական փորձի վրա:

Դասընթացի մասնակցիներին կտրամադրվեն  մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացի տևողությունը 12 ժամ է և տեղի կունենա հոկտեմբերի 23-ին և 24-ին, ժամը 10.00-17.30ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Չարենց 1, II հարկ հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 35000 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ, որն իր մեջ պարունակում է բաժանվող նյութերի և սուրճի ընդմիջումների արժեքը: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով  մինչև հոկտեմբերի 21 -ը:

Դասընթացի ամփոփ նկարագրություն

Կառավարման եռաստիճան մակարդակի բաղկացուցիչները ունեն իրենց առանձնահատկությունները: Ռազմավարական կառավարման մակարդակը, որն հանդիսանում է եռաստիճանի հիմնական բաղադրիչը, կազմակերպության գործունեության հեռահար, նպատակային ու տևական զարգացումն են ապահովում: Մյուս երկու մակարդակները ապահովում են կազմակերպության գոյության պահպանումն ու զուտ նյութական աճը: Փորձը ցույց է տալիս, որ մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից համակարգերի ներդրման պարագայում խորքային խնդիրները մնում են չլուծված: Հարց է առաջանում արդյո՞ք տեխնիկաների ու գործիքակազմի ոչ ճիշտ կիրառումն է, թե պարզապես մոտեցման խնդիր է: Եթե վերջինն է, ապա ինչպե՞ս կարողանալ արդյունավետ կառավարել մարդկային ռեսուրսը, որպեսզի կազմակերպություների զարգացման որևէ փուլում կամ ճգնաժամերում հնարավոր լինի այդ ամենը հաղթահարել:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: