Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Բիզնես հաղորդակցություն և ծրագրի մշակում դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը

հրավիրում է ձեզ մասնակցել

Բիզնես հաղորդակցություն և ծրագրի մշակում

Դասընթացին

Նկարագիր

Այս դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել և կատարելագործել իրենց բիզնես հաղորդակցության և գրավոր բիզնես առաջարկների և ծրագրերի գրելու հմտությունը:

Դասընթացի ժամանակ կներկայացվեն հետևյալ թեմաները`

·         Էլ. նամակներ

·         Պաշտոնական և ոչ պաշտոնական

·         Գլխավոր տերմիններ

·         Բացման և ամփոփման հատվածներ

·         Ինչպես մատուցել նորությունները

·         Ներքին հաղորդագրություններ

·         Կից փաստաթղթեր

·         Առաջարկների ներկայացում` հանդիպումներ, հայցեր, վճարումներ

·         Գրավոր ներկայացման ձևեր` հակիրճ, քաղաքավարի և այլն:

·         Պաշտոնական նամակներ

·         Կառուցվածք

·         Ազդեցիկ և համոզիչ տերմիններ տարբեր համատեքստերի համար

·         Կապակցող բառեր

·         Հրավերք, հրաման, բողոք

·         Կետադրություն

·         Առաջարկների/ծրագրերի մշակում

·         Կանոններ

·         Կառոցվածք`հատվածներ և մասեր

·         Հիմնական չափանիշներ և երկրորդական չափանիշներ

·         Համոզիչ խոսքի տեխնիկա

·         Ստեղծագործականություն և անզուգականություն

·         Գրավոր ներկայանալիություն` CV, պորտֆոլիոներ

Դասընթացը կվարի Արտակ Ալոյանը, ով ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի միջազգային, ոչ առևտրային բազմաթիվ կազմակերպությունների և առևտրային՝ բանկերին, դասընթացներ ու խորհրդատվություններ մատուցելու: Նա հաջողությամբ մասնակցել և ինչպես նաև ներկայացվել է ավելի քան մեկ տասնյակ վերապատրաստման ծրագրերում և սեմինարներում ողջ աշխարհում՝ այդ թվում, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Հոնկոնգ, Ավստրիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Վրաստան և Իտալիա:

Դասընթացի մասնակցիներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացը տեղի կունենա Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.00-17.30-ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Չարենցի 1, 2-րդ հարկ 208 սենյակում:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 20000 դրամ է, ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար::

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով մինչև Հոկտեմբերի 29-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: