Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Աշխատանքի հնարավորություն ՔԶՀՀ-ում

Աշխատանք ՔԶՀՀ-ում

Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման պատասխանատու

Կազմակերպություն՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ

Պաշտոնըհանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման պատասխանատու
Աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ
Տևողությունը`   երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը`  օգոստոսի 1, 2015
Վայրը` Երևան, Հայաստան

Քաղաքացիական զարգացման և համագործակղության հիմնադրամը (այսուհետև՝ ՔԶՀՀ)  հայտարարում է թափուր աշխատատեղի մրցույթ հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման պատասխանատուի համար, ով կոչված է լինելու կոորդինացնել և վերահսկել ՔԶՀՀ կողմից մշակվող հանրային կապերի նյութերի, ՔԶՀՀ կայքերի և հանրային միջոցառումների հետ կապված աշխատանքները: Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման պատասխանատուն անմիջականորեն հաշվետու է լինելու ՔԶՀՀ տնօրենին: 

Աշխատանքային պարտականություններ`       

·         Համակարգել ՔԶՀՀ հանրային կապերի գործընթացը և ապահովել գործընթացի իրականացումը, ներառյալ հանրային կապերի պլանի մշակումը և իրականացումը:

·         Կոորդինացնել ՔԶՀՀ ներկայացուցչական նյութերի (ներառյալ տեղեկատվական թերթիկներ, նորություններ, հաջողված պատմություններ) մշակումը և հրատարակումը/տարածումը:

·         Ապահովել կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության և նորությունների պարբերաբար թարմացումը տարբեր էլեկտրոնային հաղորդակցության միջոցներում:

·         Պլանավորել և իրականացնել ՔԶՀՀ հանրային միջոցառումները, ներառյալ` հրավերների տարածումը, մասնակիցների գրանցումը, անհրաժեշտ հաղորդակցության իրականացումը, ֆինանսական և նյութատեխնիկական հարցերի համակարգումը:

·         Կոորդինացնել ՔԶՀՀ-Խորհուրդ-Կոմիտե Հանրային կապերի համատեղ խմբի աշխատանքները:

·         Ներկայացնել հաշվետվություններ` ըստ ընթացակարգի:

·         Տնօրենի հանձնարարությամբ կատարել այլ առաջադրանքներ` ելնելով ՔԶՀՀ կարիքներից:

Լրացուցիչ պարտականություններ (ըստ հնարավորության՝ ժամանակի և ծանրաբեռնվածության առումով)

1.      Աջակցել մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացներին:

·         Վարել աշխատակազմի անձնական գործերը, ըստ անհրաժեշտության թարմացնել փաստաթղթերը և էլեկտրոնային բազաները:

·         Իրականացնել նոր աշխատակիցների ներածական հանդիպումները, մշակել և թարմացնել նոր աշխատակցի ձռնարկը:

·         Հետևել աշխատակազմի մասնագիտական զարգացման պլանների իրականացմանը, ըստ հնարավորության աջակցել աշխատակազմի վերապատրաստմանը:

2.      Մասնակցել ՔԶՀՀ ծրագրերի իրականացմանը:

3.      Մասնակցել ֆոնդահայթայթման գործունեությանը:

 Պահանջվող որակավորումներ՝

·         Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների կամ այլ՝ վերոնշյալ պարտականությունների հետ առնչվող ոլորտներում,

·         Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ հայաստանյան հասրակական կազմակերպությունների միջավայրում,

·         Գերազանց կազմակերպական ունակություններ, պլանավորման, համակարգման ունակություններ,

·         Գերազանց միջանձնային ունակություններ, այդ թվում համբերատարություն, դիպլոմատիա, գործընկերներին լսելու և նրանց կարծիքը հարգելու պատրաստակամություն,

·         Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,

·         Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,

·         Համակարգչային ունակություններ (MS Office-ի գերազանց իմացություն)

·         Անհատական և թիմային աշխատանքի պատրաստակամություն և համապատասխան կարողություններ,

·         Դասընթացների միջոցով և անձնական նախաձեռնությամբ գիտելիքները լրացնելու պատրաստակամություն,

·         Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն,

·         Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն:

 

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝


Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը և ուղեկցող նամակը
անգլերենով կամ հայերենով`piruza@cdpf.am հասցեով ոչ ուշ, քան ս.թ. հուլիսի 15-ը: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին դիմում եք:

Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: