Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը

հրավիրում է ձեզ մասնակցել

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 

Դասընթացին

  

Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

Դասընթացի արդյունքում մասնակիցները.

  • կծանոթանան կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և էթիկական առաջնորդության հիմնական գաղափարներին և բաղադրիչներին,
  • կկարողանան տարանջատել ԿՍՊ-ն կորպորատիվ բարեգործությունից,
  • կսովորեն հստակ քայլեր իրենց կազմակերպություններում էթիկական վարվելակերպի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: 

Դասընթացի թեմաները և մեթոդիկան

Դասընթացում կընդգրկվեն հետևյալ թեմաները.

  1. ԿՍՊ-ն բնութագրող հիմնական բաղադրիչներ
  2. ԿՍՊ-ի առանցքային սկզբունքներ
  3. ԿՍՊ-ն և կայուն զարգացումը
  4. ԿՍՊ թե՞ բարեգործություն
  5. ԿՍՊ բուրգ
  6. ԿՍՊ-ի եռաճյուղ արդյունքների մոտեցում
  7. ԿՍՊ գործողությունների հաջող իրականացման գործոններ
  8. Ղեկավարման էկոլոգիացում
  9. Ղեկավարման էթիկա
  10. Սոցիալական ձեռներեցություն
  11. ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիր

Դասընթացն իրականացվելու է ինտերակտիվ մեթոդներով՝ պրեզենտացիայի, քննարկումների և կարճ վարժությունների միջոցով: Պրեզենտացիայի տպված տարբերակը կտրամադրվի մասնակիցներին դասընթացի ժամանակ:

Դասընթացը կվարի Արմեն Ղալումյանը, ով զբաղեցնում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրենի պաշտոնը 2012թ. սեպտեմբերից: Նա ունի մագիստրոսի աստիճան Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման բնագավառում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղակայված Կենտրոնական եվրոպական համալսարանի բիզնեսի դպրոցից, Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից և Ճարտարագիտության մագիստրոսի որակավորում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից: Ներկայումս նա աշխատում է իր թեկնածուական թեզի պատրաստման ուղղությամբ՝ Ֆրանսիայի բարձր վարկանիշ ունեցող բիզնեսի հանրային դպրոցներից մեկում: Արմենի հետազոտական տարաբնույթ հետաքրքրությունների շրջանակը ներառում է ԿՍՊ-ի և երկրի կայուն զարգացման միջև սերտ կապի ուսումնասիրությունը, քաղաքականության և կարգավորման ազդեցության վերլուծությունը շուկայական մրցակցության և ազգային ընդհանուր մրցունակության վրա և այլն: Ի լրումն կրթական իր հարուստ հենքի, նա ունի աշխատանքային զգալի փորձ ինչպես շահույթ չհետապնդող, այնպես էլ առևտրային ոլորտներում՝ զբաղեցնելով միջին և բարձր օղակի պաշտոններ գործառույթների տարատեսակ բնագավառներում: Վերջապես, Արմենն իր հետազոտությունների արդյունքների վրա հիմնված երկու հոդվածների հեղինակ է, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայիս և հնարավոր գործունեության 31 երկրների էլեկտրոնային հաղորդակցության ոլորտների համեմատական գնահատման 2012թ. զեկույցի համահեղինակը:

Դասընթացի մասնակիցներին կշնորհվեն մասնակցության հավաստագրեր:

Դասընթացի լեզուն անգլերենն է:

Տևողությունը և վայրը

Դասընթացի տևողությունը 3 (երեք) ժամ է. այն տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 16:00-19:00, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում՝ ք. Երևան, Չարենցի 1, 208 սենյակ հասցեով:

Դասընթացի արժեքը և գրանցման կարգը

Դասընթացի արժեքը 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ է՝ ներառյալ բաժանվող նյութի և սուրճի ընդմիջման արժեքը: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ` 10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել գրանցման ձևը և ուղարկել այն training@cdpf.am հասցեով մինչև 2016թ. Մայիսի 10-ը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2017
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: