Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Կազմակերպության ծրագրերի մոնիտորինգ և գնահատում դասընթաց

Դասընթացի նկարագիրը

Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների ղեկավարներին եւ մոնիտորինգի ու գնահատման ոլորտներում ներգրավված աշխատակիցներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները եւ ունակությունները հետեւյալ բնագավառներում.

  • Ծրագրի կառավարման ցիկլը եւ մոնիտորինգի ու գնահատման դերը 
  • Մոնիտորինգի եւ գնահատման տեսակները, հարցերը եւ ցուցանիշները
  • Մոնիտորինգի եւ գնահատման ընթացքի քայլերը
  • Ինֆորմացիայի հավաքագրման մեթոդների կիրառումը մոնիտորինգի եւ գնահատման ընթացքում
  • Մոնիտորինգի եւ գնահատման արդյունքների ներկայացում եւ օգտագործում
  • Մոնիտորինգի եւ գնահատման տարբերությունները

Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Դասընթացին մասնակցած այն կազմակերպություններին, որոնք կցանկանան հետամուտ լինել իրենց կազմակերպության մոնիտորինգի և գնահատման համակարգի մշակմանը, կտրամադրվի հետդասընթացային 10-ժամյա անհատական խորհրդատվություն (ժամերի քանակը կարող է հարմարեցվել ըստ կազմակերպության պահանջների):

Դասընթացը և խորհրդատվությունը կտրամադրեն Քրիստինե Տեր-Աբրահամյանը և Դիանա Տեր-Ստեփանյանը, որոնք բազմամյա փորձ ունեն որպես մոնիտորինգի ու գնահատման մասնագետներ, իրականացրել են մի քանի տասնյակ ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման աշխատանքներ:

Տևողությունը և վայրը

Դասընթացի տևողությունն է երկու օր` հոկտեմբերի 10-11, ժամը 10.00-17.00: Դասընթացը տեղի կունենա Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով:

Մասնակցության կարգը և արժեքը

  • Դասընթացի մասնակցության վճար մեկ հոգու համար կազմում է 25300 դրամ` առանց ԱԱՀ (30360 դրամ ներառյալ ԱԱՀ): Դասընթացի գինը ներառում է բաժանվող նյութերը, սուրճի եւ ճաշի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից դասընթացին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 10 տոկոսի չափով յուրաքաչյուր հաջորդ մասնակցի համար:
  • 10-ժամյա հետդասընթացային անհատական խորհրդատվություն արժեքն է 95'000 դրամ` առանց ԱԱՀ (114'000  դրամ ներառյալ ԱԱՀ):

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել կցված գրանցման ձևը և ներկայացնել ՔԶՀՀ գրասենյակ` վերը նշված հասցեով, կամ ուղարկել ֆաքսով կամ էլ. փոստով` tatevik@cdpf.am հասցեով մինչեւ հոկտեմբերի 7-ը:

Հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ կազմակերպական զարգացման եւ դասընթացների մասնագետ Տաթեւիկ Մարգարյանին:

Նշում. դասընթացին գրանցվելուց հետո մասնակիցներին կներկայացվի հաշիվ-ապրանքագիր, ըստ որի վճարումը պետք է կատարվի դասընթացից հետո հինգ օրվա ընթացքում: Դասընթացի մասնակցությունից հրաժարվելու դեպքում այդ մասին ՔԶՀՀ-ին առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելու դեպքում մասնակցության վճար չի գանձվում:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: