Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Իրավական ակտերի ընդունման գործընթացը Հայաստանում

Սեմինարի նկարագիրը
Տվյալ սեմինարը հասցեագրված է տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, շահերի պաշտպանության ոլորտում ընդգրկված աշխատակիցներին եւ այն անհատներին, ովքեր ցանկանում են ավելի լավ ծանոթանալ ՀՀ պետական կառավարման համակարգին ու իրավական ակտերի ընդունման գործընթացներին, ինչպես նաեւ այդ գործընթացներում հասարակության մասնակցության հնարավորություններին:

Սեմինարը մասնավորապես կանդրադառնա հետեւյալ թեմաներին.
• Իրավական ակտերի տեսակները եւ հիերարխիան Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ պետական կառավարման համակարգը
• Օրենսդրական գործընթացը ՀՀ Ազգային Ժողովում. օրենքների ընդունման ընթացակարգը, ժամկետները, հանրության մասնակցության հնարավորությունները, ԱԺ մշտական հանձնաժողովների դերը, խորհրդարանական լսումներ
• ՀՀ Ազգային Ժողովի էլ. կայքի հնարավորությունները և օգտագործման նպատակները
• Իրավական ակտերի ընդունման գործընթացը ՀՀ կառավարությունում, նախարարություններում, Նախագահի աշխատակազմում, Կառավարությանն առընթեր մարմիններում, բյուջետային գործընթացի առանձնահատկությունները
• Իրավական ակտերի ընդունման գործընթացը ՏԻՄ-ում. Տեղական մակարդակում իրավական ակտերի տեսակները, ընդունման ընթացակարգը, ՏԻՄ մարմինների հարաբերությունները, տեղական հանրաքվե

Սեմինարը կիրականացվի դասախոսությունների, հարցուպատասխանի, քննարկումների միջոցով:

Սեմինարը վարում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրենսդրական գործունեության ապահովման վարչության պետ Թաթուլ Սողոմոնյանը, որը օրենսդիր մարմնում աշխատելու տասնհինգ տարվա փորձառություն եւ հինգ տարվա դասավանդման փորձ ունի: ԱԺ կայքը ներկայացնում է Լիլիթ Հովհաննիսյանը, որը ԱԺ էլեկտրոնային կայքի հետ աշխատանքի նշանակալի փորձ ունի:

Սեմինարին հաջողությամբ մասնակցած (առնվազն 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Սեմինարի տեւողությունն է երկու օր` հոկտեմբերի 24-ին, ժամը 10.00-16.00 եւ հոկտեմբերի 25-ին, ժամը 10.00-14.00: Այն տեղի կունենա Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով:

Մասնակցության կարգը և արժեքը

Սեմինարի մասնակցության արժեքն է մեկ հոգու համար 23500 դրամ առանց ԱԱՀ-ի (28200 դրամ` ներառյալ ԱԱՀ): Գինը ներառում է բաժանվող նյութերը եւ սուրճի ընդմիջումները:

Նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 10 տոկոսի չափով յուրաքաչյուր հաջորդ մասնակցի համար:

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել կցված գրանցման ձեւը եւ ներկայացնել ՔԶՀՀ գրասենյակ` վերը նշված հասցեով, կամ ուղարկել ֆաքսով կամ էլ. փոստով` tatevik@cdpf.am հասցեով մինչեւ հոկտեմբերի 22-ը: Հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ կազմակերպական զարգացման եւ դասընթացների մասնագետ Տաթեւիկ Մարգարյանին:

Նշում. սեմինարին գրանցվելուց հետո մասնակիցներին կներկայացվի հաշիվ-ապրանքագիր, ըստ որի վճարումը պետք է կատարվի դասընթացից հետո հինգ օրվա ընթացքում: Սեմինարի մասնակցությունից հրաժարվելու դեպքում այդ մասին ՔԶՀՀ-ին առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելու դեպքում մասնակցության վճար չի գանձվում:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: