Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Սոցիոլոգիական հետազոտության մեթոդները

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը
հրավիրում է ձեզ մասնակցել

Սոցիոլոգիական հետազոտության մեթոդները
դասընթացին

Դասընթացի նկարագիրը
Տվյալ դասընթացը հասցեագրված է հասարակական կազմակերպությունների այն աշխատակիցներին եւ անհատներին, որոնք ցանկանում են որոշակի գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել սոցիոլոգիական հետազոտությունների պլանավորման, իրականացման եւ վերլուծության ոլորտում:

Դասընթացը մասնավորապես կանդրադառնա հետեւյալ թեմաներին.
• Սոցիոլոգիական հետազոտության ծրագրի մշակում
• Սոցիոլոգիական հետազոտության ընտրանքի կազմում
• Ինֆորմացիայի հավաքման որակական եւ քանակական մեթոդներ
• Հարցաթերթի մշակում եւ սոցիոլոգիական հարցման իրականացում
• Տվյալների կոդավորում եւ մուտքագրում Excel ծրագրի միջոցով
• Գրաֆիկների եւ աղյուսակների կազմում

Նախատեսվում են բաժանվող նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ, խմբային ու անհատական գործնական առաջադրանքներ, դերախաղ:

Դասընթացը կվարի Արփինե Հակոբյանը, որը մասնագիտությամբ սոցիոլոգ է, բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման եւ այդ ոլորտում դասավանդման հարուստ փորձառություն ունի:

Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը
Դասընթացի տեւողությունն է երեք օր` նոյեմբերի 19-20-21-ին, ժամը 11.00-17.00: Դասընթացը տեղի կունենա Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով:

Մասնակցության կարգը և արժեքը
Դասընթացի մասնակցության արժեքն է մեկ հոգու համար 32600 դրամ առանց ԱԱՀ-ի (39120 դրամ` ներառյալ ԱԱՀ): Գինը ներառում է բաժանվող նյութերը, սուրճի եւ ճաշի ընդմիջումները:

Նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 10 տոկոսի չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել կցված գրանցման ձեւը եւ ներկայացնել ՔԶՀՀ գրասենյակ` վերը նշված հասցեով, կամ ուղարկել ֆաքսով կամ էլ. փոստով` tatevik@cdpf.am հասցեով մինչեւ նոյեմբերի 17-ը: Հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ կազմակերպական զարգացման եւ դասընթացների մասնագետ Տաթեւիկ Մարգարյանին:

Նշում. դասընթացին գրանցվելուց հետո մասնակիցներին կներկայացվի հաշիվ-ապրանքագիր, ըստ որի վճարումը պետք է կատարվի դասընթացից հետո հինգ օրվա ընթացքում: Դասընթացի մասնակցությունից հրաժարվելու դեպքում այդ մասին ՔԶՀՀ-ին առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելու դեպքում մասնակցության վճար չի գանձվում:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: