Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Ռազմավարական պլանավորում դասընթաց
ՔԶՀՀ-ն հրավիրում է մասնակցելու "Ռազմավարական պլանավորում" դասընթացին ...
ավելին
ՔԶՀՀ-ն մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին

Ս.թ.-ի մայիսի 12-ին Հյուսիսային պողոտայում ՔԶՀՀ-ն և ''ՀԿ Կենտրոն" ՔՀԶ ՀԿ-ն մասնակցեցին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին

...
ավելին
Համատեղ քաղաքացիական կրթություն միջսահմանային ծրագիր
Միջսահմանային ծրագիր Վրաստանում 2012թ-ի հուլիսի 21-29-ը ...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Տրամաբանական կառուցվածքը որպես ծրագրի պլանավորման և իրականացման արդյունավետ գործիք դասընթաց

Դասընթացի նկարագիրը
Տվյալ դասընթացը հասցեագրված է այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ցանկանում են բարելավել եւ զարգացնել ծրագրի տրամաբանական կառուցվածքի մշակման իրենց հմտությունները:

Դասընթացը մասնավորապես կանդրադառնա հետևյալ թեմաներին.

  • Տրամաբանական կառուցվածքի` որպես պլանավորման, իրականացման և մոնիտորինգի գործիքի կիրառումը,
  • Տրամաբանական կառուցվածքում նպատակի, արդյունքների և միջոցների ձևակերպումը,
  • Ցուցանիշների և թիրախների սահմանում,
  • Ստուգման մեթոդների տեսակներ և սահմանման մոտեցումներ:

Նախատեսվում են բաժանվող նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ, քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ, տրամաբանական կառուցվածքի մշակման քայլերի շուրջ պրակտիկ առաջադրանքների կատարում, խմբային քննարկումներ և այլն:

Դասընթացը կվարեն ՔԶՀՀ տնօրեն Ժիրայր Էդիլյանն ու Մոնիտորինգի և գնահատման մասնագետ Դիանա Տեր-Ստեփանյանը, ովքեր ինչպես անմիջական տրամաբանական կառուցվածքների մշակման, այնպես էլ այդ ոլորտում տարբեր կազմակերպություններին խորհրդատվությունների տրամադրման բազմամյա փորձ ունեն:

Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը
Դասընթացի տևողությունն է մեկ ու կես օր` հունվարի 26-ին, ժամը 10.00-17.00, և հունվարի 27-ին, ժ. 10.00-14.00: Դասընթացը տեղի կունենա Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Ջրաշատի 35 հասցեով:

Մասնակցության կարգը և արժեքը
Դասընթացի մասնակցության արժեքն է մեկ հոգու համար 25300 դրամ առանց ԱԱՀ-ի (30360 դրամ` ներառյալ ԱԱՀ): Գինը ներառում է բաժանվող նյութերը, սուրճի և ճաշի ընդմիջումները:

 Նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում նախատեսված է զեղչ` 10 տոկոսի չափով յուրաքաչյուր հաջորդ մասնակցի համար:

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել կցված գրանցման ձևը և ներկայացնել ՔԶՀՀ գրասենյակ` վերը նշված հասցեով, կամ ուղարկել ֆաքսով կամ էլ. փոստով` tatevik@cdpf.am հասցեով մինչև հունվարի 22-ը:

Հարցերի դեպքում դիմեք ՔԶՀՀ կազմակերպական զարգացման և դասընթացների մասնագետ Տաթևիկ Մարգարյանին:

Նշում. դասընթացին գրանցվելուց հետո մասնակիցներին կներկայացվի հաշիվ-ապրանքագիր, ըստ որի վճարումը պետք է կատարվի դասընթացից հետո հինգ օրվա ընթացքում: Դասընթացի մասնակցությունից հրաժարվելու դեպքում այդ մասին ՔԶՀՀ-ին առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելու դեպքում մասնակցության վճար չի գանձվում:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Ինչպիսի՞ դերակատարություն ունեցան ՔՀԿ-ները անցած խորհրդարանական ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու գործընթացում:
 
Զգալի
Աննշան
Ոչ մի

Մեր հասցեն՝ 
 
Հայաստան, Երևան 0019, 
 Պռոշյան
փ., տուն 11/5,
 III հարկ

Հեռախոս/Ֆաքս՝ 
 
+374 10 586012 
 
+374 10 586013

Էլ. փոստ՝
 
cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2012
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: