Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
"Քաղացիական Հասարակության Հիմնադրամ - 2009թ." դրամաշնորհային մրցույթ

Քաղացիական Հասարակության Հիմնադրամ - 2009թ.

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ

Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան գրասենյակ

Ջինիշյան հիմնադրամ  

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը, Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան գրասենյակը և Ջինիշյան հիմնադրամը  համատեղ Քաղաքացիական հասարակության հիմնադրամի (ՔՀՀ) (նախկինում` Փոքր դրամաշնորհների ծրագիր) և Քաունթերփարթ ինթերնեշնլի Նպատակային դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է հայտ/առաջարկների մրցույթ: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրամաշնորհները մրցութային հիմունքներով կտրամադրվեն գործունեության առնվազն երկու տարվա փորձառություն ունեցող ոչ-կառավարական և շահույթ չհետապնդող տեղական կազմակերպություններին:

 

Դիմորդ կազմակերպությունները խրախուսվում են ցույց տալ կանխիկ կամ կազմակերպության ներդրում սույն ծրագրի իրականացման շրջանակներում:

Դրամաշներհները  կօժանդակեն  այն առաջարկներին, որոնք նախ և առաջ ուղղված կլինեն քաղաքացիական ներգրավվածության խթանմանը, այն է` հասարակության տարբեր շերտերի տեսակետների արտահայտման հնարավորությունների ընձեռնմանը, զարգացման գործընթացներում և քաղաքականությունների մշակման մեջ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներգրավման և մասնակցության ապահովմանը: Այս պահանջների բավարարումը` հայտերի ֆինանսավորման կարևորագույն չափորոշիչներից մեկն է:

Ներկայացվող ծրագրերում նախատեսված գործողությունները պետք է`

·    Խթանեն հասարակական համաձայնությունը և տեղական սեփականատիրությունը բարեփոխումների և աղքատության նվազեցման, ինչպես նաև զարգացման ռազմավարությունների նպատակով` ստեղծելով գիտելիքների փոխանակման ցանցեր, փոխըմբռնման նախադրյալներ, խրախուսելով կառավարական հիմնարկների, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությունը, և երբեմն վերացնելով առկա լարվածությունը:

·    Վերհանեն բնակչության աղքատ և խոցելի խմբերի խնդիրները` հավաստիացնելով, որ վերջիններիս տեսակետները արտացոլված են քաղաքականությունում և ծրագրային որոշումներում:

·    Ուժեղացնեն զարգացման ծրագրերի ազդեցությունը` ապահովելով տեղական գիտելիքը, բացահայտելով հնարավոր ռիսկերը, ցուցաբերելով նպատակային աջակցություն և ընդլայնելով մասնակցությունը` ներառյալ համայնքային մակարդակում:

·    Առաջ քաշեն նորարարական գաղափարներ և լուծումներ` տեղական մակարդակում զարգացման մարտահրավերների վերաբերյալ:

·    Բարելավեն զարգացման ծրագրերի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը, որոնք նպաստում են լավ կառավարման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը:

·    Վերհանեն երիտասարդությանն առնչվող խնդիրները և քննարկումներ և         կազմակերպեն դրանց հնարավոր լուծումների շուրջ:

Ծրագրերը կարող են ներառել նաև խորհրդատվություններ և սեմինարներ, հրատարակումներ կամ ձայնա-տեսողական նյութերի պատրաստում: Սույն դրամաշնորհային ծրագիրը չի օժանդակի գործառնական, հետազոտական, ֆորմալ ակադեմիական ու կրթական բնույթի կամ ընթացիկ ինստիտուցիոնալ ծրագրերին: Դրամաշնորհ չի տրամադրվի նաև անհատներին` կրթաթոշակների կամ ճանապարհորդության և ուսման համար: Խնդրում ենք ի նկատի ունենալ նաև, որ ծրագրի առաջարկի պարտաստման համար վարչական ծախսերը նույնպես չեն փոխհատուցվի: Ներկայացված ծրագրի իրականացման ընթացքում ՀԿ-ի ադմինիստրատիվ ծախսերը պետք է խիստ սահմանափակ լինեն և լիովին հիմնավորվեն:

Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը 12 ամիս է։ Սույն դրամաշնորհի իրականացման նախատեսված ժամկետն է ոչ շուտ, քան 2009 թ. մայիսի 1-ը:

Դիմում-հայտերը պետք է ներկայացվեն Քաունթերփարթ ինթերնեշնլի գրասենյակ երկու (2) օրինակից (Էլեկտրոնային տարբերկաներ չեն ընդունվում) հայերեն և/կամ անգլերեն լեզուներով: Ծրագրի առաջարկի էջերի քանակը չպետք է գերազանցի չորս (4) էջը (առանց հավելվածների): 

Ծրագրի առաջարկի հայտի ձևը կարող եք բերնել հետևյալ վեբ կայքերում`

www.worldbank.org.am, www.counterpart.am, www.advocacy.am, www.aua.am, www.careercenter.am

Դիմումները ընդունվում են`

Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչություն Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիր

ք. Երևան, Ջրաշատ փողոց 35, ՀՀ

Հեռ. ` (374 10) 589535, 524365

Սույն դիմում-հայտի վերաբերյալ հարցերով դիմել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ, (37410) 524884, կամ 520992, և/կամ Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչություն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009 թ. մարտի 6-ը, ժամը 16:00:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: