Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ ներածական դասընթաց

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը հրավիրում է մասնակցել

Կամավորների ներգրավումը ՀԿ գործունեության մեջ
ներածական դասընթացին:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Դրամաշնորհային մրցույթ

2009թ. Երևանի ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացներին աջակցող դրամաշնորհի դիմում-հայտ ներկայացնելու հրավեր

ԱՄՆ ՄԶԳ-ի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագիրը (այսուհետև` CASP), որն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության կողմից, հրավիրում է բոլոր համապատասխան կազմակերպություններին (այսուհետև` ՔՀԿ) դիմում-հայտ ներկայացնել Քաունթերփարթ/CASP–ից դրամաշնորհ ստանալու համար` ընտրությունների հետ առնչվող ծրագրեր իրականացնելու նպատակով:

Դրամաշնորհին կարող են դիմել Հայաստանում գրանցված կազմակերպություններ, որոնք պատկանում են ոչ կառավարական կազմակերպությունների լայն շրջանակին, ներառյալ` ասոցիացիաներ, հիմնադրամներ, ոչ առևտրային կազմակերպություններ, միություններ, զանգվածային լրատվամիջոցներ, հանրային նպատակներ հետապնդող առևտրային կազմակերպություններ, ակադեմիական/գիտական ու հետազոտական կենտրոններ:

Ընտրական գործընթացներին աջակցող դրամաշնորհները պետք է հասնեն հետևյալ արդյունքին(ներին).

  • Ընտրական գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակության դերի ու մասնակցության ամրապնդում և ընդլայնում
  • 2007-2009թթ. ընտրական փուլերի հետ կապված իրադարձությունների և տեղեկությունների մասին քաղաքացիների իրազեկման ու գիտելիքների մակարդակի բարձրացում
  • Քաղաքացիների և թեկնածուների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների միջև երկխոսության ակտիվացում` քաղաքական ծրագրերի ավելի մեծ հասցեականություն ու հաշվետվողականություն ապահովելու նպատակով:

Երևանի քաղաքապետի ընտրությունների դրամաշնորհները նույնպես հնարավորություն կընձեռեն ընտրությունների ոչ կուսակցական նախաձեռնություններ իրականացնել մայիսի 31-ն նշանակված քվեարկությունից առաջ, քվեարկության օրը կամ/և ընտրություններին անմիջապես հաջորդող ժամանակահատվածում: Դրամաշնորհների ծրագրերը կարող են ներառել.
 ա. ժողովրդավարական ընտրական գործընթացի բոլոր տարրերի և փուլերի օբյեկտիվ մոնիտորինգ/վերահսկում,
 բ. ընտրական իրավունքների և սկզբունքների իրազեկության բարձրացման քարոզարշավներ
 գ. հասարական հանդիպումներ/ֆորումների և թեկնածուների բանավեճերի/քննարկումների կազմակերպում`տեղական նշանակության խնդիրների և դրանց վերաբերյալ թեկնածուների դիրքորշումների և ծրագրերի քննարկաման համար
 դ. իրավական աջակցություն, ներառյալ արագ արձագանքման խմբերի կազմում
 ե. ընտրացուցակների ճշտում (այս գործողության համար նախընտրությունը կտրվի Կենտրոն, Մարաշ, Էրեբունի, Աջափնյակ համայնքների)
 զ. ընտրողների հարցում անմիջապես ընտրատեղամասից դուրս գալիս (exit poll)
 է. լրատվամիջոցների կողմից իրականացվող ընտրություններին առնչվող ծրագրեր

ՔՀԿ-ն կարող է դիմել հետևյալ դրամաշնորհներից մեկի համար` 20% պարտադիր ներդրումով սույն ծրագրի իրականացման շրջանակներում:

  • Մինչև 3,000,000 ՀՀԴ փոքր դրամաշնորհներ` աջակցելու այն նախաձեռնությունները, որոնց իրականացման տարածքը չի գերազանցում երկու համայնք/թաղ/:
  • Մինչև 9,000,000 ՀՀԴ մեծ դրամաշնորհներ` աջակցելու այն նախաձեռնությունները, որոնք ներառում են լրատվամիջոցների և/կամ ամբողջ քաղաքի տարածքով իրականացվող լայնածավալ կոալիցիոն նախաձեռնություններ:

Յուրաքանչյուր կազմակերպություն կամ կոալիցիա կարող է ներկայացնել միայն մեկ ծրագրի առաջարկ: Այն ՔՀԿ-ն, որն առաջարկ է ներկայացրել որպես կոալիցիայի անդամ, չի կարող այս դրամաշնորհին դիմել, որպես անհատ-կազմակերպություն` ի լրումն կոալիցիայի առաջարկի:

Դրամաշնորհների իրականացման սկիզբը նախատեսվում է 2009թ. ապրիլի 15-ից ոչ շուտ:

Մրցույթին մասնակցելու համար, առաջարկներ պետք է ներկայացվեն ՏՊԱԳԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ կամ ԱՆԳԼԵՐԵՆ կամ ՀԱՅԵՐԵՆ լեզուներովշ: Տպագիր օրինակից բացի պետք է ներկայացվի նաև ծրագրի առաջարկի էլեկտրոնային տարբերակը /floppy, CD/: Դիմում-հայտը պետք է ներկայացվի կնքված ու փակ տեսքով, և ստորագրված լինի դիմող կազմակերպության իրավասու ներկայացուցչի կողմից: Կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկները պետք է կնքված լինեն բոլոր անդամ-կազմակերպությունների իրավասու ներկայացուցիչների կողմից: Ընտրված կազմկաերպություններից կպահաջվի առաջարկը երկու լեզուներով:

Դիմում-հայտը պետք է ներկայացվի մինչև 2009թ. մարտի 23-ը` ժ. 16:00-ը: Վերջնաժամկետից ուշ ստացված դիմումները չեն ընդունվում:

Առաջարկներն ուղարկել հետևյալ հասցեով. 
 Հայաստան,  ք.Երևան 0009,
 Ջրաշատի 35( մուտքը Զառուբյան փողոցից )

Դիմող կազմակերպությունների համար բացատրական հանդիպում կկազմակերպվի մարտի 11-ին, ժ. 16:00 վերոնշյալ հասցեում:

Մրցույթի մանրամասներն և անհրաժեշտ ձևաթղթերը կաչող եք բեռնել այստեղ.
 - Առաջարկների ներկայացման ձև
 - Աշխատանքային պլան
 - Աշխատանքային պլան կոալիցիոն հայտերի համար
 - Բյուջե

Անգլերեն ձևաթղթերի համար խնդրում ենք այցելել անգլերեն էջը:

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: