Civic Development & Partnership Foundation  
Էլ. փոստ 
Գաղտնաբառ  
Գրանցվել 
Աշխատանքի հնարավորություն
Հիմնադրամը փնտրում է նախաձեռնող, նորարար, սոցիալական կայքերում և վիրտուալ աշխարհում ակտիվ և արագ կողմնորոշվող մասնագետ: Անհրաժեշտ է ապահովել հասարակության հետ Հիմնադրամի կապերի ռազմավարության, մարտավարության, հանրային իրազեկման ուղիների մշտական մշակումն ու արդյունավետ իրականացումը, ընթացիկ և ակնկալվող նոր նախաձեռնությունների լուսաբանումը, գովազդային նյութերի մշակումը, և ձևավորումը: ...
ավելին
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և բիզնես էթիկա

 Ընդհանուր նկարագիր

Թեպետ չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և էթիկական առաջնորդության գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, որոնք կկարողանան բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի, ինչը բավականին հաճախ շփոթվում է բարեգործությամբ զբաղվելու հետ: Ակնհայտ է, որ առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ ներկայացուցիչներ գիտակցում են, որ նրանք չեն գործում մեկուսացման մեջ. շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց կարևոր է՝ լրջորեն անդրադառնալով շրջակա միջավայրի, բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ հասարակության խնդիրներին:

Հետևաբար, վերոնշյալի լույսի ներքո մեծ նշանակություն է ձեռքբերում տեղական ղեկավարների էթիկական գիտակցության և բարեխղճության չափանիշների բարձրացումը, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել այսօրվա մրցակցային և խստապահանջ կորպորատիվ աշխարհում: Մտապահելով այս հանգամանքը՝ տվյալ դասընթացը նպատակ ունի լսարանին ծանոթացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բիզնես էթիկայի տեսական շրջանակի հետ, անդրադառնալ դրա գործնական կիրառությանն առնչվող հարցերին և ուսումնասիրել օգուտներն ու սահմանափակումները հասարակության համար:

...
ավելին
Լավագույն փորձի հետքերով և ՔՀԿ-ների իրավական միջավայրի գնահատում քննարկումներին մասնակցելու հրավեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագիրը:

...
ավելին
Արխիվ

Նորությունները էլ. փոստով
Սկիզբ - Նորություններ English
Ամանորյա ցանկության տոնածառ

2008 թ-ի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Քաունթերփարտ Ինթերնեշնլի ամանորյա ընդունելություն ժամանակ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը իր գործընկերներ` ՀԿ Կենտրոնի և ԳՈՒՄ ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել էր բարեգործական դրամահավաք, որը կոչվում էր "Զարդարի'ր քաղաքացիական հասարակության տոնածառը":

Նախապես պատրաստված տոնածառի գունավոր խաղալիքների վրա գրված էին հանրային քաղաքականության տարբեր ոլորտներ: Զարդարելով քաղաքացիական հասարակության տոնածառը խաղալիքներով` դրամահավաքի մասնակիցները արտահայտում էին իրենց ցանկությունը, թե 2009 թվականի ընթացքում հատկապես որ ոլորտում կցանկանային բարեփոխումներ տեսնել: Հիրավի, սա հրաշալի հնարավորություն էր ցույց տալու, որ յուրաքանչյուրը կարող է կատարել փոփոխություն, իր դերակատարումն ունենալ հասարակությունում տեղի ունեցող բարեփոխումներում, եթե կա ցանկություն և հավատ: Հատկանշական է, որ ինքնին դրամահավաքը կազմակերպվել էր Նոր Տարվա նախաշեմին, երբ յուրաքանչյուրիս սիրտը լի է հավատով և հույսով դեպի արժանապատիվ ապագան:

Դրամահավաքին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին մոտ 70 անձինք, որոնց գերակշռող մեծամասնությունը իրենց նախապատվությունը տվեցին օրենսդրական բարեփոխումներին: Շնորհիվ հյուրերի ակտիվ մասնակցության և հետաքրքրության` դրամահավաքի արդյունքում հավաքվեց 75.000 (յոթանասուն հինգ հազար) դրամ: Քանի որ դրամահավաքի մասնակիցների մեծամասնությունը նախապավությունը տվել էին օրենսդրական բարեփոխումներին, ուստի ՔԶՀՀ-ն նպատակահարմար գտավ դրամահավաքից գոյացած հասույթը փոխանցել ԱԺ-ՀԿ համագործակցության "Հանրային ցանցին", որն ուղղված է ապահովելու հանրային մասնակցությունը Աժ-ի և կառավարության օրինաստեղծ գործընթացում: ԱԺ-ՀԿ "Հանրային ցանցը" դրամահավաքից գոյացած գումարը նպատակաուղղել է կառավարության և ԱԺ կայքերի մոնիտորինգ իրականացնելուն, ցանցի անդամ կազմակերպություններին կանոնավոր կերպով ԱԺ օրակարգում գտնվող օրենքների նախագծերի և հանրային քննարկումների, խորհրդարանական լսումների ժամանակացույցը տրամադրելուն, ցանցի անդամ կազմակերպություններից համապատասխան առաջարկներն ու տեսակետները հավաքագրելուն և ԱԺ-ին ներկայացնելուն: "Հանրային ցանցի" իրականացրած գործունեությանն առավել մանրամասն կարող ծանոթանալ այստեղ:

ՔԶՀՀ-ն բարձր է գնահատում բոլոր մասնակիցների մասնակցությունը և խորին երախտագիտությունն է հայտնում բարե-գործական դրամահավաքին մասնակցելու և իրենց արժեքավոր ներդրումն ունենալու համար: Ստորև ներկայացնում են դրամահավաքի մասնակիցների ցուցակը.

 Աբրահամյան Էդիտա 
 Առաքելյան Նաիրա 
 Ասլանյան Սուսաննա
 Ասրյան Ելենա
 Գալստյան Կարեն
 Գալֆայան Արփինե
 Գրիգորյան Արթուր
 Դավթյան Տաթևիկ
 Էդիլյան Ժիրայր 
 Թովմասյան Անահիտ
 Թորոզյան Արտաշես
 Լեփեջյան Արտեմիս
 Կարդինալլի Ռոբերտ
 Հակոբյան Աշոտ
 Հովհաննիսյան Էդուարդ
 Հովհաննիսյան Վեհանուշ
 Մատինյան Աստղիկ
 Մարտիրոսյան Անահիտ
 Մեսրոպյան Հերմինե
 Մինասյան Էլիզա
 Մովսիսյան Կարինե
 Մուրադյան Մուրադ
 Նահապետյան Անահիտ
 Ներսիսյան Լևոն
 Պետրոսյան Արթուր
 Պետրոսյան Նունե
 Ջերբաշյան Գոհար
 Սահակյան Մաննիկ
 Ստեփանյան Հրահատ
 Վարդանյան Արամ
 Վարդանյան Արթուր
 Վարդանյան Մարինա
 Տեր-Գաբրիելյան Գևորգ
 Տեր-Ստեփանյան Դիանա

Գնալ վերև  Գնալ վերև | Գնալ դեպի հետ
Արդյո՞ք Հայաստանում Կամավորության մասին օրենքի ընդունման կարիք կա:
 
Այո
Ոչ

Մեր հասցեն՝ 

Հայաստան, Երևան 0025, 

Չարենցի փող., 1 շենք,

2-րդ հարկ, 208 սենյակ

Հեռախոս/Ֆաքս՝ 

 +374 10 576670

Էլ. փոստ՝

 cdpf@cdpf.am

Մեր մասին  |  Ծրագրեր  |  Ծառայություններ  |  Գրադարան  |  Ցուցասրահ  |  Համագործակցություն  |  Հետադարձ կապ  | 
Անդամակիցների տարածք  |  ՔՀԿ համայնք  |  Աջակցեք ՔԶՀՀ առաքելությանը
Copyright © CDPF, 2018
Developed by Smart Systems LLC
 

Սույն կայքը հնարավոր է դառձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի և Ամերիկյան Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության No 111-A-00-04-00056-00 համագործակցության պայմանագրի շրջանակներում: Սույն բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամին և հնարավոր է չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ: